Թրամփը ցանկացել է աշխատանքից հեռացնել արդարադատության նախարարության գործող ղեկավարին՝ ընտրությունների արդյունքները փոխելու համար․ NewYorkTimes
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն իր պաշտոնավարման վերջին շաբաթներին մշակել է դատական կազմը փոխելու ծրագիր՝ Ջորջիայում նախագահական ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու համար, հայտնում է New York Times-ը՝ վկայակոչելով պետության նախին վարչակազմի ներկայացուցիչներին: Ինչպես նշում է թերթը, Արդարադատության դեպարտամենտի աշխատակիցներից մեկը՝ փաստաբան Ջեֆրի Քլարկը, «Թրամփի հետ մշակել է Ջեֆրի Ռոզենին գլխավոր դատախազի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից հեռացնելու ծրագիր և օգտագործել նախարարության լիազորությունները, որպեսզի ստիպեն Ջորջիա նահանգի խորհրդարանականներին չեղարկել արդյունքները նախագահական ընտրություններում»: Պարբերականը շեշտում է, որ նման նախագիծը մշակվել է այն պատճառով, որ Ռոզենը մերժել է Թրամփի խնդրանքները ընտրության արդյունքները փոխելու եղանակների վերաբերյալ: Նշենք, որ Թրամփն ինքը հրաժարվել է մեկնաբանություն տալ այս մասին:
