«BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում. Արարատի փոխքաղաքապետի եղբայրը տեղում մահացել է ՏԱՍՍ․ ՆԱՏՕ հետախուզական ինքնաթիռը կրկին թռչում է Կալինինգրադի մարզի շուրջ Եվրոպան պետք է արթնանա «Քնած գեղեցկուհու նինջից». ԱՄՆ պետքարտուղար Փաշինյանի խոսնակը հերքում է՝ Փաշինյան–Պուտին–Ալիեւ հանդիպում տեղի չի ունեցել ԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնք Հայաստան-Թուրքիա փոխգործակցության հարցեր են քննարկվել. Զելենսկին մեղադրել է Կլիչկոյին ձախողման համար Ինտերպոլը գործողություն է իրականացրել Հայաստանում և ևս 16 երկրում. Առգրավվել է Արցախյան պատերազմի հետ կապված զենք American Airlines-ը Starlink ինտերնետը հասանելի կդարձնի ինքնաթիռներում Իրանական լրատվամիջոցները հաղորդում են Հորմուզի նեղուցի հարավային հատվածում «հզոր պայթյունների» մասին Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռի կոշտ հայտարարությունը Պեսկովը հայտարարել է Պուտինի և Թրամփի միջև սպասվող մոտակա հեռախոսազրույցի մասին Պուտինը, Փաշինյանը և Ալիևը չհայտարարված հանդիպում են անցկացրել. «Коммерсант» 

Ո՞վ է առավել հետևողական եղել յուրայիններին կոռուպցիայի համար պատժելու հարցում

Վերլուծական

Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը իր քննադատության կենտրոնում մշտապես պահում էր Սերժ Սարգսյանի կողմից տարվող պայքարը կոռուպցիայի դեմ: Ըստ Փաշինյանի՝ այդ պայքարն ընդամենը թոզփչոցի էր հանրության աչքերին, քանի որ Սերժ Սարգսյանի բարձրաստիճան թիմակիցները գտնվում են իր հովանու ներքո և նրանք անձնեռմխելի են անգամ, երբ կոռուպցիայի փաստը ապացուցվում է:

Այսօր Փաշինյանը վարչապետ է, սակայն կոռուպցիայի դեմ պայքարը, որին այսօր ականատես ենք լինում, որևէ կերպ հեղափոխական չես անվանի: Եվ, եթե սոցապվարչության պետերին, նախկին իշխանության ներկայացուցիչներին շատ հեշտ ու հանգիստ փռում են ասֆալտին, նույնը չես ասի Փաշինյանի թիմակիցների մասին: Վերջին մեկ տարվա ընթացքում բազմաթիվ հրապարակումներ եղան կապված, օրինակ, Արարատի նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանի հետ, ով մարզպետարանում աշխատացնում էր խնամի-ծանոթ-բարեկամ հայտնի շղթան: Ի՞նչ է դա, եթե ոչ կոռուպցիա, սակայն մինչ օրս Սարգսյանը բարձր  պաշտոն է զբաղեցնում, ճիշտ է՝ պետգույքի կառավարման կոմիետում  և, թերևս, պատճառն էլ այն է, որ Փաշինյանը մտածում է՝ չի կարելի առանց պաշտոն թողնել ընտրություններին իր թիմի համար ամենաշատ ձայն բերած պաշտոնյային: Այդպես էր մտածում նաև Սերժ Սարգսյանը:

Քանի՞ յուրային է այս ընթացքում պատժվել կոռուպցիոն գործարքների գնալու համար: Հեղափոխությունից հետո իսկապես եղան մի քանի նման դրվագներ, երբ մեղադրանք առաջադրվեց օրինակ՝ կրթության և գիտության փոխնախարար Գևորգ Լոռեցյանին, առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանին նույնպես մեղադրանք էր առաջադրվել, մեղադրանք առաջադրվեց նաև քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանին, ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանին: Այսինքն ՝ չորս հոգու, որոնց մեծ մասը անգամ բանտում էլ չէ:

Իսկ քանի նման քրեական գործ է հարուցվել մերժված նախկինների օրոք, ում կառավարման տարիներին անշուշտ կոռուպցիա եղել է, սակայն դա չի նշանակում, որ այդ կոռուպցիոն գործարքները մնացել են անպատիժ և չեն շոշափել բարձրաստիճան պաշտոնյաների: Օրինակ` 2012 թվականին կալանավորվեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը, որը մեղադրվում էր կոռուպցիայի մեջ: Բացի նրանից նույն թվականին ավելի քան 110 պաշտոյնայի հանդեպ քրեական վարույթներ են հարուցվել՝ նույն մեղադրանքով: Միայն 2014 թվականին պաշտոնական դիրքի չարաշահման մեղադրանք է ներկայացվել 24 պաշտոնյայի, յուրացման կամ վատնման գործով մեղադրանք է ներկայացվել 127 պաշտոնյայի, պաշտոնական լիազորությունների չարաշահման մեղադրանք է ներկայացվել 124 պաշտոնյայի, կաշառք ստանալու համար մեղադրանք է ներկայացվել 14 պաշտոնյայի: 2014-ին մեղադրանք էր ներկայացվել նաև Գորիսի նախկին քաղաքապետին: 2017-ին ադրբեջանական խնձորի գործով ՊԵԿ 4 բարձրաստիճան պաշտոնյայի մեղադրանք էր առաջադրվել: Բացի այդ՝ նախահեղափոխական տարում Հայաստանում կոռուպցիայի համար պատժվել է 58 պաշտոնյա:

Նիկոլ Փաշինյանի կառավարման երեք տարիների ընթացքում միայն 4 յուրային պաշտոնյա է դատապարտվել և սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ հեղափոխական վարչապետի կոռուպցիայի դեմ պայքարի մասին: Ինչպես հասկանում ենք՝ «մենք կտրելու ենք նաև կոռուպցիայի մեջ թաթախված յուրայինների թաթիկները» խոստումը նույնպես գրվել է սառույցին, քանի որ Հայաստանում հեղափոխությունից հետո իսկապես աննախադեպ թվով քրեական գործեր են հարուցվել, այդ թվում նաև կոռուպցիոն բնույթի, սակայն դրանց առյուծի բաժնի թիրախում նախկին պաշտոնյաներն են: Տպավորություն է, որ ՔՊ-ում և Նոր Հայաստանի պետական կառավարման համակարգում բոլորը սրբեր են, այլ կերպ` նման տարակուսելի մաքրությունը բացատրել հնարավոր չէ…

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում. Արարատի փոխքաղաքապետի եղբայրը տեղում մահացել է ՏԱՍՍ․ ՆԱՏՕ հետախուզական ինքնաթիռը կրկին թռչում է Կալինինգրադի մարզի շուրջԵվրոպան պետք է արթնանա «Քնած գեղեցկուհու նինջից». ԱՄՆ պետքարտուղարՓաշինյանի խոսնակը հերքում է՝ Փաշինյան–Պուտին–Ալիեւ հանդիպում տեղի չի ունեցել ԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնքՀայաստան-Թուրքիա փոխգործակցության հարցեր են քննարկվել. Զելենսկին մեղադրել է Կլիչկոյին ձախողման համարԻնտերպոլը գործողություն է իրականացրել Հայաստանում և ևս 16 երկրում. Առգրավվել է Արցախյան պատերազմի հետ կապված զենք American Airlines-ը Starlink ինտերնետը հասանելի կդարձնի ինքնաթիռներումԻրանական լրատվամիջոցները հաղորդում են Հորմուզի նեղուցի հարավային հատվածում «հզոր պայթյունների» մասինԽորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռի կոշտ հայտարարությունը Պեսկովը հայտարարել է Պուտինի և Թրամփի միջև սպասվող մոտակա հեռախոսազրույցի մասինՊուտինը, Փաշինյանը և Ալիևը չհայտարարված հանդիպում են անցկացրել. «Коммерсант» Հայկական ապրանքների նկատմամբ առևտրային ինքնավար միջոցների կիրառման մասին ԵՄ կարգավորումը վաղն ուժի մեջ կմտնիՎրաստանը հայտարարել է իր կարևոր դերի մասին TRIPP նախագծի համատեքստում ՆԱՏՕ-ի միջուկային զորավարժություններն ու Ֆրանսիայի կոչը՝ պատրաստվել Ռուսաստանի հետ բախմանԳերմանիան հնարավոր է սահմանափակումներ մտցնի ուղևորությունների վրա՝ Ռուսաստանում ենթադրյալ ժանտախտի բռնկման պատճառով Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը ԵԽ-ն Ադրբեջանին վերաբերող բանաձև է ընդունել.Հնարավորության դեպքում հեռացեք Կիևից. Կլիչկո«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպքՊՎԾ-ն գնումների գործընթացներում 3,2 մլրդ դրամի ընթացակարգերում խախտումներ է արձանագրելՀՀ-ում պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման լայնածավալ աշխատանքները շարունակվում ենՓաշինյանը լսել է ադրբեջանական մուղամ և ծանոթացել է «Ղարաբաղի տան» ցուցադրությանըՀոկտեմբերի 10-ից Անաստաս Միկոյան 2/1 հասցեի հարակից հատվածում կգործի հետիոտնային կանչով լուսացույցՄիրզոյանն ու Ֆիդանը հեռախոսազրույցով քննարկել են հայ-թուրքական հարաբերություններըՍամվել Կարապետյան․ «Արցախը շարադրություններով ու փոխադրություններով հանձնեցին, հիմա էլ թեման լինելու է՝ ինչպես կործանել Հայաստանը»Արտակարգ դեպք Շիրակի մարզում․ 13-ամյա երեխան հայտնել է՝ «ՍՕՍ մանկական գյուղեր»-ում իրեն ծեծել ենՍամվել Կարապետյան․ Եկեղեցին և հայ ժողովուրդը արժանի հակահարված կտան Եկեղեցու հարցով հանձնաժողովի ստեղծմանըՊուտինը կոչ է արել Կասպից ծովի երկրների համատեղ ջանքերով փրկել տարածաշրջանի էկոհամակարգըԱՊՀ առաջնորդները հայտարարություն են ընդունել՝ շեշտելով պատմական հիշողության պահպանման կարևորությունըԲացահայտվել է տեղադրելու միջոցով թմրանյութի իրացման դեպք․ երկու օտարերկրացի կալանավորվել էiPhone 18 Pro-ի պահանջարկը նվազել է․ Apple-ը կրճատում է արտադրությունըՍամվել Կարապետյանը խոստացել է աջակցել ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին Նախիջևանից ապաստանի խնդրանք, Բաքվի դեմ ԱՄՆ-ի կոչն ու Մոսկվայի ահազանգըԱրթուր Հակոբյանը ցմահ զրկվել է ԱՄՆ մարմնամարզության հավաքականում մարզչի պաշտոնիցԳագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակ է սահմանվել«Նա մեզնից ոչ մի տեղ չի փախչի»․ Լուկաշենկոն՝ Փաշինյանի մասինՀայաստանն ու Նորվեգիան քննարկել են երկկողմ համագործակցության խորացման հեռանկարներըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 9-ինՎերաքննիչը մերժել է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունըՊուտինը թփթփացնում է Փաշինյանի մեջքին, հութիները հրթիռակոծել են Սաուդյան Արաբիայի օդանավակայանըՎարդաձորում աշակերտուհուն հարվածած ուսուցչուհու նկատմամբ կիրառվել է տնային կալանքԻրանի նախագահն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Թեհրանի մասնակցությամբՆԱՏՕ-ն Իտալիայում առանց զինամթերքի միջուկային զսպման զորավարժություններ կանցկացնիԻսակովի պողոտայում բախվել են «Hyundai Elantra»-ն, «Nissan Rogue»-ը և «Mercedes Sprinter»-ըԱլմաթիի հռչակագրից այնպես էր խոսում, կարծես Ամերիկա հայտնաբերած լիներ. Շարմազանով Վեհափառի եղբայրը և եղբորորդին մեղավոր են ճանաչվել. ՌԴ-ն պատրաստ է Իրանին օգնել․ ՊուտինՀայր Ասողիկ․ Վեհափառի՝ վարչապետին ուղղված հորդորը նպատակ ուներ կանխել հասարակական ցնցումներն ու հնարավոր բախումներըԵկեղեցու վերաբերյալ քննիչ հանձնաժողովը կղեկավարի Արման Եղոյանը․ կազմը միայն ՔՊ-ականներից էԱրթիկում մանկապարտեզի շենքի օտարման աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամՀԱՐՑՈՒՄ․ Շաքիի միջադեպը՝ սահմանապահների անպատասխանատվության հետևա՞նք․ ինչ են ասում քաղաքացիները
Ամենադիտված