Սոբյանին․ Մոսկվայի տարածաշրջանի ուղղությամբ թռել է 462 անօդաչու Սուրեն Պապիկյանը զինվորական կոչումներ է շնորհել Երևանի կրթահամալիրներից մեկից 11-ամյա աշակերտը տեղափոխվել է հիվանդանոց Մոսկովյան հանդիպման առանցքային պայմանները. ի՞նչ է դրվելու Պուտին–Փաշինյան բանակցությունների սեղանին Քննիչները խուզարկել են Նարեկ Նալբանդյանի՝ Հովիկ Աբրահամյանից գնած առանձնատունը. ինչ է հայտնաբերվել 33-ամյա խորհրդականի սրընթաց վերելքը Ալիեւից շատ է ուզում Ավինյանը տվեց կադրային ջարդի մեկնարկը 43 մլն դրամ, տարիների քննարկումներ. Սևանի ափի որ ռեստորանները կքանդվեն Գիշերվա ընթացքում Մոսկվայի մատույցներում 69 անօդաչու թռչող սարք է խոցվել Խեցիներից՝ մեծ սկանդալ․ Veronica Beard-ը հերքում է դիզայնի կրկնօրինակման մեղադրանքը Շաբաթների անկումից հետո՝ շրջադարձ․ բիթքոյնը կրկին 61 հազարից վեր է 

Շիրակն ու Լոռին նոր պարեկային ծառայողներ կունենան. ոստիկանական բարեփոխումներն ընդլայնվում են

Հասարակություն

Հայաստանում Պարեկային ծառայությունը ընդլայնվում է: Շուտով նոր որակի ծառայություն կլինի Շիրակի և Լոռու մարզերում ևս: Կադրերի համալրման համար հայտարարվել է ընդունելություն-մրցույթ նշված երկու մարզերի համար: Դրանից բացի, Երևանում արդեն հուլիսի 7-ից  գործող պարեկային ծառայողների թիվն է ավելանալու: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության համակարգող- խորհրդական Ամալյա Հովսեփյան նշեց, որ գործընթացն առաջ է գնում փուլային տարբերակով: Առաջիկայում նոր որակի ծառայությունը լինելու է այլ մարզերում ևս:

«Ինչպես գիտեք, հուլիսի 7-ին Երևանում մեկնարկել է նոր Պարեկային ծառայությունը: Մոտ 700 պարեկային ծառայող այսօր արդեն մայրաքաղաքում իրականացնում է ծառայությունը: Պարեկային ծառայությունը պետք է մեկնարկի Հայաստանի մյուս մարզերում ևս: Հաջորդ փուլը կիրականացվի Շիրակի և Լոռու մարզերում, և 8-9 ամիս հետո այդ մարզերում նոր ծառայություն կլինի»,-ասաց Ամալյա Հովսեփյանը:

Արդեն հայտարարվել է մրցույթ 570 տեղի համարի: Շիրակի մարզի համար նախատեսված է 257 տեղ, որից  77-ն իգական սեռի համար: Լոռու մարզի համար նախատեսված է 258 տեղ, որից  77-ն իգական սեռի դիմորդների համար: Երևանում համալրումների նպատակով հատկացվել է 55 նոր տեղ, որից 16-ն իգական սեռի համար է: Ցանկացողները կարող են  հուլիսի 26-ից իրենց փաստաթղթերը ներկայացնել ոստիկանության կրթահամալիր:  Մրցութային փուլը ավարտվելու է հոկտեմբերին, արդեն նոյեմբերի 1-ից դիմորդները կանցնեն 5-ամսյա կրթության:  Դասընթացներն անցկացվելու են ոստիկանության կրթահամալիրում: ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի առաջին տեղակալ Միսակ Մարկոսյանը նշեց, որ ակնկալվում է դիմորդների ակտիվ մասնակցություն:

«Պարեկային ծառայության առաջին հոսքի ընդունելության համար հայտարարվել էր 770 տեղի համար մրցույթ: Մենք ունեցանք շուրջ 2500 դիմորդ: Այսինք՝ մեկ տեղի համար 3 դիմորդ էր մրցում: Ակնկալվում է, որ այսպիսի ակտիվություն կլինի նաև այս անգամ: Քաղաքացիական անձանց համար սահմանվել են հետևյալ պայմանները՝ կարող են դիմել 18-35 տարեկան ՀՀ քաղաքացիները, որոնք ունեն առնվազն միջնակարգ ընդհանուր կրթություն: Դիմորդները կանցնեն առողջական վիճակի հետազոտություն: Ընդունելության քննությունները լինելու են 3 փուլով՝ ֆիզիկական պատրաստվածություն, ընդհանուր զարգացվածության, մասնագիտական պիտանելիության ստուգում համակարգչային թեստավորման եղանակով, հարցազրույց, որի ընթացքում ստուգվելու է դիմորդների հոգեբանական նկարագիրը, զարգացվածության մակարդակը: Առավելագույն միավորներ հավաքածները կհրամանագրվեն՝ որպես սովորողներ»,-ասաց Միսակ Մարկոսյանը:

Ինչո՞վ է գրավիչ այս ոլորտը երիտասարդների համար և ի՞նչն է նրանց ձգում: Միսակ Մարկոսյանի խոսքով՝ գլխավոր գործոնը պարեկային ծառայության բարեփոխումների նոր խորհրդանիշ լինելն է, այդ գործին մաս կազմելն է, ինչպես նաև սոցիալական երաշխիքները՝ բարձր վարձատրություն, նյութատեխնիկական հագեցվածություն և այլն:

Թե որքան աշխատավարձ է նախատեսված պարեկային ծառայողների համար, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պետ Արթուր Ումրշատյանը չշտապեց մանրամասնել: Հիշեցրեց, որ աշխատանքները հուլիսի սկզբին են մեկնարկել և առաջին աշխատավարձները դեռ չեն փոխանցվել:

«Աշխատավարձերն ամսվա վերջ են փոխանցվում: Այս պահին ճիշտ չի լինի մանրամասն թվեր ներկայացնել, որովհետև տարբեր գործոններով պայմանավորված չափը կարող է տարբեր լինել, օրինակ, ստաժը, զբաղեցրած պաշտոնը և այլն: Թեպետ, մոտավոր կարող եմ ասել, որ ամենացածր աշխատավարձը լինելու է 230 հազար դրամ»,-ասաց նա:

Արթուր Ումրշատյանը շտապեց ընդգծել, որ աշխատավարձի պահը կարևոր է, սակայն անձնակազմի մոտիվացիան այնքան բարձր մակարդակի վրա է, որ դեռ ոչ մեկ հարց չի բարձրացրել այն մասին, թե իր աշխատավարձը որքան է լինելու:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սոբյանին․ Մոսկվայի տարածաշրջանի ուղղությամբ թռել է 462 անօդաչուՍուրեն Պապիկյանը զինվորական կոչումներ է շնորհելՆյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանին հաջողությամբ տարել է աքիլեսյան ջլի վիրահատությունը Երևանի կրթահամալիրներից մեկից 11-ամյա աշակերտը տեղափոխվել է հիվանդանոցԻրանական հարվածները հարցականի տակ են դրել Բահրեյնում ԱՄՆ-ի գլխավոր ռազմածովային բազայի ապագան Մոսկովյան հանդիպման առանցքային պայմանները. ի՞նչ է դրվելու Պուտին–Փաշինյան բանակցությունների սեղանինԲրազիլիայում ավարտվել է աշխարհի ապագա ամենաբարձր բնակելի երկնաքերի հիմքի կառուցումըԹրամփի վարչակազմի անդամները անվտանգության սպառնալիքների պատճառով զանգվածաբար տեղափոխվում են փակ ռազմաբազաներՔննիչները խուզարկել են Նարեկ Նալբանդյանի՝ Հովիկ Աբրահամյանից գնած առանձնատունը. ինչ է հայտնաբերվել33-ամյա խորհրդականի սրընթաց վերելքը Ալիեւից շատ է ուզում Ավինյանը տվեց կադրային ջարդի մեկնարկը43 մլն դրամ, տարիների քննարկումներ. Սևանի ափի որ ռեստորանները կքանդվենՖրանսիան ռազմանավ կկառուցի ապագայի ծովային մարտերի համարԳիշերվա ընթացքում Մոսկվայի մատույցներում 69 անօդաչու թռչող սարք է խոցվել Խեցիներից՝ մեծ սկանդալ․ Veronica Beard-ը հերքում է դիզայնի կրկնօրինակման մեղադրանքըՇաբաթների անկումից հետո՝ շրջադարձ․ բիթքոյնը կրկին 61 հազարից վեր էՀԱՊԿ-ում հայտարարել են, որ Հայաստանի հեռացման հարց չեն դնում BBC-ի նախկին աստղի մասին ֆիլմը սկանդալ է առաջացրել․ կառավարությունն արձագանքել է6,3 միլիարդի հաքերային հարվածից հետո․ Binance-ը վերացրել է սահմանափակումըԲրեդ Փիթը վերադարձել է․ Տարանտինոյի հերոսն այս անգամ Ֆինչերի ֆիլմում է437 միլիոն ֆունտ և տասը տարի․ Լոնդոնը բացում է իր նոր թանգարանըԵրբ ինսուլինը չի գործում․ նոր սպիտակուցը արդյունք է տվել մկների մոտՄկանային հազվադեպ հիվանդության դեմ առաջին դեղը․ ԱՄՆ-ի նոր հաստատումըՍիմոն Աբգարյանը՝ ֆրանսիական լեգենդի ղեկին․ «Արևի թատրոնը» նոր ղեկավար կունենաԿրծքագեղձի քաղցկեղի դեմ նոր քայլ․ ԱՄՆ-ը հաստատել է նոր հորմոնային բուժումՃապոնիան մեծացնում է տիեզերական աչքը․ ուղեծրում նոր ռադարային արբանյակ էՀարվածից հետո՝ հսկա խառնարան․ Hera-ն բացահայտել է աստերոիդի փոփոխություններըՌուսաստանը պատրաստակամություն է հայտնել օգնել Թուրքիային տարածաշրջանային էներգետիկ հանգույց դառնալու Չինաստանը հաղթահարել է 90 տոկոսի շեմը․ նոր քայլ դեպի քվանտային ցանցերՍոֆիայի համալսարանում բացվում է աշխարհագրական հետազոտությունների և տեխնոլոգիաների ինստիտուտԳենային խմբագրման նոր քայլ․ ԴՆԹ-ի ներդրման ակտիվությունն աճել է գրեթե 100 անգամՌուսաստանը պահում է ավիավառելիքը․ արտահանման արգելքը երկարաձգվել էՄոսկվան նոր պարտք է փնտրում․ Սիլուանովը խոսում է թույլ պահանջարկի մասին«Պապայի գործը ժիվոյ լսե՞լ ես»․ Կամո Սեյրանյանի և Հայկոյի որդու ջերմ հանդիպումը (տեսանյութ) Պուտինը կմեկնի՞ ԱՄՆ․ Թրամփը բաց է պահում Մայամիի դուռըՀաքերները կոտրել են ԱՄՆ ՌՕՈւ ամպային հարթակըՀայտնաբերվել է ավելի քան 40 վարչական իրավախախտումԶախարովան մեղադրում է Կիևին․ պատերազմը փորձում են տարածել ծովերումՆուբարաշեն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ղեկավարներն ազատվել են պաշտոնիցՀարվածների կադրերի համար պատի՞ժ․ Պեսկովի արձագանքը նոր օրինագծինԱՄՆ-ը հայտարարել է, որ շարքից է հանել Օմանի ծոցում գտնվող բեռնանավըԶելենսկին՝ Starshield-ի մասին․ կապը վերականգնվել է, սահմանափակումները՝ ոչՄոլդովայի վարչապետը հայտարարել է, որ իր երկիրը կարող է արտադրել կալանիչ ԱԹՍ-ներՀայաստանի և Գերմանիայի խորհրդարանական բարեկամական խմբերը քննարկել են համագործակցության ընդլայնման հարցերը155 անօդաչու մեկ գիշերում․ Ուկրաինան հայտնում է 27 վայրում հարվածների մասինԱնօդաչու թռչող սարքը խախտել է Լատվիայի օդային տարածքըԷդ ձևի խաղաղության պայմանագիրը գլխների՛դ կպնի, պետք չի․ թո՛ղ ինձ ասեն՝ պատերազմի հրձիգ․Շարմազանով (տեսանյութ) Թուրքիան մերժել է Լիբիայի հետ ծովային համաձայնագրի դեմ Եվրախորհրդարանի բանաձևըՀութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի խոշորագույն նավթավերամշակման գործարանին հարվածելու մասին
Ամենադիտված