Սոբյանին․ Մոսկվայի տարածաշրջանի ուղղությամբ թռել է 462 անօդաչու Սուրեն Պապիկյանը զինվորական կոչումներ է շնորհել Երևանի կրթահամալիրներից մեկից 11-ամյա աշակերտը տեղափոխվել է հիվանդանոց Մոսկովյան հանդիպման առանցքային պայմանները. ի՞նչ է դրվելու Պուտին–Փաշինյան բանակցությունների սեղանին Քննիչները խուզարկել են Նարեկ Նալբանդյանի՝ Հովիկ Աբրահամյանից գնած առանձնատունը. ինչ է հայտնաբերվել 33-ամյա խորհրդականի սրընթաց վերելքը Ալիեւից շատ է ուզում Ավինյանը տվեց կադրային ջարդի մեկնարկը 43 մլն դրամ, տարիների քննարկումներ. Սևանի ափի որ ռեստորանները կքանդվեն Գիշերվա ընթացքում Մոսկվայի մատույցներում 69 անօդաչու թռչող սարք է խոցվել Խեցիներից՝ մեծ սկանդալ․ Veronica Beard-ը հերքում է դիզայնի կրկնօրինակման մեղադրանքը Շաբաթների անկումից հետո՝ շրջադարձ․ բիթքոյնը կրկին 61 հազարից վեր է 

Աստծո ա՞չք, թե՞ մասոնական խորհրդանիշ․ Գյումրիի եկեղեցու պատի որմնանկարներն ամբողջությամբ սպիտակ են ներկվել

Հասարակություն

Գյումրիի Սուրբ Միքայել Հրեշտակապետի մատուռի կամ,  գյումրեցիների լեզվով ասած, Պլպլան ժամի որմնանկարներն արդեն մեկ ամիս է ծածկվել են սպիտակ ներկով։ Զբոսաշրջիկների ու այցելուների զարմանքին ի պատասխան՝ պատասխանում են, որ դրանք վիճաբանության թեմա էին դարձել այցելուների և հոգևորականների միջև։ Խնդիրը մեկընդմիշտ լուծելու համար որոշում են կայացրել սպիտակ ներկով ծածկել և պատերի որմնանկարները, և գմբեթին պատկերված «Աստծո աչքը»։

Աստծո ա՞չք, թե՞ մասոնական խորհրդանիշ․ Գյումրիի ռուսական ուղղափառ եկեղեցի-ժամատան առաստաղին պատկերաված աչքը եռանկյան մեջ այնքան հաճախ է հարց առաջացրել, որ խնդիրը որոշել են արմատապես լուծել․ ոչ թե շարունակ պարզաբանելով, այլ պարզապես նկարը հեռացնելով։ Ընդ որում՝ դրա հետ մեկտեղ սպիտակ ներկով են ծածկել նաեւ եկեղեցու բոլոր որմնանկարները։ Բայց հարցերը սրանով չեն պակասել։ Եկեղեցի-ժամատուն այցելողները հիմա էլ այլ հարց են տալիս՝ ինչո՞ւ են վերացվել պատերի նկարները։ Գյումրիի՝ հայ եւ ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունը խորհրդանշող Պատվո Բլուրի Պլպլան ժամի մոմավաճառ Տանյա Զաքարյանն արդեն մեկ ամիս նույն բացատրություններն է տալիս զբոսաշրջինկերին ու մատուռի այցելուներին։

—Այստեղ վերականգնման աշխատանքնե՞ր են ընթանում։

-Ոչ, ոչ ներկում են։ Հիմա երիտասարդները կարծում են, թե եռանկյունում 

պատկերված աչքը  մասոնական է։ Հենց այդ խոսակցություններից են խնդիրներ 

ծագել, և ստիպված ենք եղել պատերը սպիտակ ներկել։ 

Չնայած 18-րդ դարից սկսած եռանկյունին ուղղափառության մեջ

խորհրդանշում է Սբ Երրորդությունը, կենտրոնական աչքը համարվում է Աստծո 

աչքը։

Տիկին Տանյան որմնանկարների լուսանկարները որպես հուշ սմարթֆոնի մեջ է պահպանել, հետաքրքրասեր այցելուներին ցուցադրում է առանց վարանելու։

«Ահա, այս անկյունում Գաբրիելն էր վերից վար, այստեղ Միքայելն էր վերից վար 

պատկերված։ Գյումրեցի նկարիչ Հայկ Սերոբյանն էր նկարել»։

19-րդ դարավերջին կառուցված և 1886-ին օծված մատուռը ռուս-թուրքական պատերազմում զոհված ռուս սպաների հուշահամալիրի՝ «Պատվո բլուրի» տարածքում է։ 2010-ին այն վերականգնվեց ու վերաբացվեց Հայաստանի և Ռուսաստանի նախագահների ներկայությամբ՝ դառնալով երկու երկրների բարեկամությունը խորհրդանշող ամենաայցելվող հասցեներից մեկը։ Վերականգնվելուց հետո մատուռի պատերին թեմատիկ նկարներ պատկերեց գյումրեցի նկարիչ Հայկ Սերոբյանը։ 

Տուրիստական ընկերության գիդ Արմեն Երանոսյանն օրերս Երևանից զբոսաշրջիկների էր տարել Գյումրի՝ ճանապարհին ներկայացնելով, թե ինչ կարող են տեսնել պատվո բլուրում։ Սակայն տեղ հասնելուն պես զարմացել են։

«Շատ գեղեցիկ որմնանկարներ էին, հատկապես Միքայել Հրեշտակապետինը՝ ողջ հասակով մեկ կանգնած արևելյան խորանի մասում։ Ոսկեգույնն էր ավելի շատ օգտագործած, որովհետև ուղղափառ եկեղեցուն ոսկեգույնն ավելի հարիր է»։  

Ո՞ւր եւ ինչո՞ւ անհետացան եկեղեցու որմնանկարները։ «Ռադիլուրի» հարցերին ի պատասխան՝ պատմում են, որ ռուս ուղղափառ  եկեղեցու հոգևոր հովվի՝ տեր Արտեմի Էմկեյի նյարդերը տեղի են տվել այցելուների հետ պարբերաբար վեճերից։

«Նա դիմեց Վլադիկովկասում գտնվող իր վերադասին՝ Լեոնիդ արքեպիսկոպոսին, համաձայնությունն ստացավ և սկսեց գործել։ 

Նա ասում է՝ ես ամեն ինչ ռուսական ոճով եմ անելու,  պատերը սպիտակ կլինեն, պատերին՝ սրբապատկերներ։ Մոսկվայից խորան է

 ստացել, արևելյան մասում խորանը կտեղադրվի»։

Եկեղեցու որմնանկարներն արդեն սպիտակ են ներկվել, սակայն գմբեթին պատկերված վիճահարույց «աչքը»  դեռ չի ճերմակել, սպասում են՝ տեր Արտեմին Ռուսաստանից  վերադառնա, գործն ավարտին հասցնի։ 

Բայց այս ընթացքում չի դադարում այցելուների հոսքը Պատվո բլուր։ Անկախ պատերի որմնանկարներից՝ ասում են «Պլպլան ժամն ու Միքայել հրեշտակապետն ուխտավորներին այցելում են երազներում, հուշումներ տալիս, նպատակներ իրականացնում ու նույնիսկ որդի պարգևում։

Աղբյուրը՝ Հայաստանի հանրային ռադիո

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սոբյանին․ Մոսկվայի տարածաշրջանի ուղղությամբ թռել է 462 անօդաչուՍուրեն Պապիկյանը զինվորական կոչումներ է շնորհելՆյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանին հաջողությամբ տարել է աքիլեսյան ջլի վիրահատությունը Երևանի կրթահամալիրներից մեկից 11-ամյա աշակերտը տեղափոխվել է հիվանդանոցԻրանական հարվածները հարցականի տակ են դրել Բահրեյնում ԱՄՆ-ի գլխավոր ռազմածովային բազայի ապագան Մոսկովյան հանդիպման առանցքային պայմանները. ի՞նչ է դրվելու Պուտին–Փաշինյան բանակցությունների սեղանինԲրազիլիայում ավարտվել է աշխարհի ապագա ամենաբարձր բնակելի երկնաքերի հիմքի կառուցումըԹրամփի վարչակազմի անդամները անվտանգության սպառնալիքների պատճառով զանգվածաբար տեղափոխվում են փակ ռազմաբազաներՔննիչները խուզարկել են Նարեկ Նալբանդյանի՝ Հովիկ Աբրահամյանից գնած առանձնատունը. ինչ է հայտնաբերվել33-ամյա խորհրդականի սրընթաց վերելքը Ալիեւից շատ է ուզում Ավինյանը տվեց կադրային ջարդի մեկնարկը43 մլն դրամ, տարիների քննարկումներ. Սևանի ափի որ ռեստորանները կքանդվենՖրանսիան ռազմանավ կկառուցի ապագայի ծովային մարտերի համարԳիշերվա ընթացքում Մոսկվայի մատույցներում 69 անօդաչու թռչող սարք է խոցվել Խեցիներից՝ մեծ սկանդալ․ Veronica Beard-ը հերքում է դիզայնի կրկնօրինակման մեղադրանքըՇաբաթների անկումից հետո՝ շրջադարձ․ բիթքոյնը կրկին 61 հազարից վեր էՀԱՊԿ-ում հայտարարել են, որ Հայաստանի հեռացման հարց չեն դնում BBC-ի նախկին աստղի մասին ֆիլմը սկանդալ է առաջացրել․ կառավարությունն արձագանքել է6,3 միլիարդի հաքերային հարվածից հետո․ Binance-ը վերացրել է սահմանափակումըԲրեդ Փիթը վերադարձել է․ Տարանտինոյի հերոսն այս անգամ Ֆինչերի ֆիլմում է437 միլիոն ֆունտ և տասը տարի․ Լոնդոնը բացում է իր նոր թանգարանըԵրբ ինսուլինը չի գործում․ նոր սպիտակուցը արդյունք է տվել մկների մոտՄկանային հազվադեպ հիվանդության դեմ առաջին դեղը․ ԱՄՆ-ի նոր հաստատումըՍիմոն Աբգարյանը՝ ֆրանսիական լեգենդի ղեկին․ «Արևի թատրոնը» նոր ղեկավար կունենաԿրծքագեղձի քաղցկեղի դեմ նոր քայլ․ ԱՄՆ-ը հաստատել է նոր հորմոնային բուժումՃապոնիան մեծացնում է տիեզերական աչքը․ ուղեծրում նոր ռադարային արբանյակ էՀարվածից հետո՝ հսկա խառնարան․ Hera-ն բացահայտել է աստերոիդի փոփոխություններըՌուսաստանը պատրաստակամություն է հայտնել օգնել Թուրքիային տարածաշրջանային էներգետիկ հանգույց դառնալու Չինաստանը հաղթահարել է 90 տոկոսի շեմը․ նոր քայլ դեպի քվանտային ցանցերՍոֆիայի համալսարանում բացվում է աշխարհագրական հետազոտությունների և տեխնոլոգիաների ինստիտուտԳենային խմբագրման նոր քայլ․ ԴՆԹ-ի ներդրման ակտիվությունն աճել է գրեթե 100 անգամՌուսաստանը պահում է ավիավառելիքը․ արտահանման արգելքը երկարաձգվել էՄոսկվան նոր պարտք է փնտրում․ Սիլուանովը խոսում է թույլ պահանջարկի մասին«Պապայի գործը ժիվոյ լսե՞լ ես»․ Կամո Սեյրանյանի և Հայկոյի որդու ջերմ հանդիպումը (տեսանյութ) Պուտինը կմեկնի՞ ԱՄՆ․ Թրամփը բաց է պահում Մայամիի դուռըՀաքերները կոտրել են ԱՄՆ ՌՕՈւ ամպային հարթակըՀայտնաբերվել է ավելի քան 40 վարչական իրավախախտումԶախարովան մեղադրում է Կիևին․ պատերազմը փորձում են տարածել ծովերումՆուբարաշեն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ղեկավարներն ազատվել են պաշտոնիցՀարվածների կադրերի համար պատի՞ժ․ Պեսկովի արձագանքը նոր օրինագծինԱՄՆ-ը հայտարարել է, որ շարքից է հանել Օմանի ծոցում գտնվող բեռնանավըԶելենսկին՝ Starshield-ի մասին․ կապը վերականգնվել է, սահմանափակումները՝ ոչՄոլդովայի վարչապետը հայտարարել է, որ իր երկիրը կարող է արտադրել կալանիչ ԱԹՍ-ներՀայաստանի և Գերմանիայի խորհրդարանական բարեկամական խմբերը քննարկել են համագործակցության ընդլայնման հարցերը155 անօդաչու մեկ գիշերում․ Ուկրաինան հայտնում է 27 վայրում հարվածների մասինԱնօդաչու թռչող սարքը խախտել է Լատվիայի օդային տարածքըԷդ ձևի խաղաղության պայմանագիրը գլխների՛դ կպնի, պետք չի․ թո՛ղ ինձ ասեն՝ պատերազմի հրձիգ․Շարմազանով (տեսանյութ) Թուրքիան մերժել է Լիբիայի հետ ծովային համաձայնագրի դեմ Եվրախորհրդարանի բանաձևըՀութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի խոշորագույն նավթավերամշակման գործարանին հարվածելու մասին
Ամենադիտված