Կալանավորված անձի համար բերված սառնարանից հայտնաբերվել են արգելված իրեր
Հասարակություն
Հուլիսի 26-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի ծառայողները զննության են ենթարկել ազգականի կողմից կալանավորված անձ Գ. Մ.-ի անվամբ որպես հանձնուք բերված սառնարանը: Զննությամբ սառնարանի վերին հատվածում հատուկ պատրաստված թաքստոցից հայտնաբերվել են 6 բջջային հեռախոս և բջջային հեռախոսի 7 լիցքավորիչ: Այս մասին տեղեկացնում է Քրեակատարողական ծառայությունը։
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է