Հայկական կողմն ունի 4 վիրավոր. հրադադարի պայմանավորվածությունը հիմնականում կատարվում է
Հասարակություն
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ադրբեջանական ԶՈՒ կողմից իրականացված սադրանքի հետևանքով հայկական կողմի վիրավորների ճշգրիտ թիվը 4-ն է։ Ներկայացնում ենք ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը.
«Ճշտված տեղեկություններով, հուլիսի 28-ին, ադրբեջանական ԶՈՒ կողմից իրականացված սադրանքի հետևանքով հայկական կողմի վիրավորների ճշգրիտ թիվը 4-ն է։
Ժամը 13։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում կայուն է, կրակի դադարեցման պամանավորվածությունը հիմնականում կատարվում է։ Սահմանի մնացած հատվածներում իրադրությունը հարաբերականորեն հանգիստ է»։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից