Սոբյանին․ Մոսկվայի տարածաշրջանի ուղղությամբ թռել է 462 անօդաչու Սուրեն Պապիկյանը զինվորական կոչումներ է շնորհել Երևանի կրթահամալիրներից մեկից 11-ամյա աշակերտը տեղափոխվել է հիվանդանոց Մոսկովյան հանդիպման առանցքային պայմանները. ի՞նչ է դրվելու Պուտին–Փաշինյան բանակցությունների սեղանին Քննիչները խուզարկել են Նարեկ Նալբանդյանի՝ Հովիկ Աբրահամյանից գնած առանձնատունը. ինչ է հայտնաբերվել 33-ամյա խորհրդականի սրընթաց վերելքը Ալիեւից շատ է ուզում Ավինյանը տվեց կադրային ջարդի մեկնարկը 43 մլն դրամ, տարիների քննարկումներ. Սևանի ափի որ ռեստորանները կքանդվեն Գիշերվա ընթացքում Մոսկվայի մատույցներում 69 անօդաչու թռչող սարք է խոցվել Խեցիներից՝ մեծ սկանդալ․ Veronica Beard-ը հերքում է դիզայնի կրկնօրինակման մեղադրանքը Շաբաթների անկումից հետո՝ շրջադարձ․ բիթքոյնը կրկին 61 հազարից վեր է 

Արագածոտնում կկառուցվի լեռնադահուկային համալիր. ներդրումը կկազմի 30 մլրդ դրամ

Հասարակություն

Կառավարությունը հավանություն տվեց «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» ՓԲԸ-ի ներդրումային ծրագրին։

Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը նշեց, որ ընկերությունը Արագածոտնի մարզի Ապարան համայնքի 2080 հեկտար հողամասում նախատեսում է կառուցել լեռնադահուկային համալիր: «Ներդրվելու է 30 մլրդ դրամ։ 15 մլրդ դրամը կներդնի ընկերությունը, ևս 15-ը կներգրավվի այլ մասնավոր ընկերությունների կողմից։ Կառուցման ընթացքում ներգրավված կլինի շինարարության ոլորտի շուրջ 250 աշխատող, իսկ ծրագիրն իրականացնելուց հետո կստեղծվի 1500 հիմնական աշխատատեղ։ Համալիրը տարեկան նախատեսում է սպասարկել 500 հազար զբոսաշրջիկի, այդ թվում՝ հարևան պետություններից՝ Վրաստանից, Իրանից, Ռուսաստանից»,- ասաց Քերոբյանը՝ ավելացնելով, որ համալիրում գործելու է նաև խաղատուն։

Նախարարի պաշտոնակատարը հիշեցրեց, որ խաղատները Հայաստանում գոյություն ունեն հիմնականում զբոսաշրջային վայրերում՝ Ջերմուկում, Ծաղկաձորում, Սևանում ու այս տրամաբանության մեջ ամբողջությամբ տեղավորվում է ևս մի քաղաքում խաղատուն ունենալու թույլտվությունը։ 

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ինքը խաղատներով առանձնապես հետաքրքրված չէ, սակայն դրանց գովազդ նկատել է միայն Ծաղկաձոր տանող ճանապարհին: «Հիմա, օրինակ, Երևանում երկու ներդրող ունի հավակնություն, որ 80 ու ավելի միլիոն դոլար ներդրում են անում ու ակնկալում են ստանալ խաղատուն կառուցելու թույլտվություն: Կարող է հարց ծագել՝ այդ ինչպե՞ս է, որ բուքմեյքերական ընկերություններին թույլ չենք տալիս, բայց ներդրում անողին թույլ ենք տալիս, դա ունի շատ կոնկրետ պատճառ. Երևանի բավականին բանուկ հատվածներում խաղատները պիտի լինեն վերնահարկում, և փողոցից խաղատունը մուտք չունենա, մենք սա պետք է ամրագրենք կանոններով», - ասաց Նիկոլ Փաշինյանը։

Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն էլ ասաց, թե պետք չէ միայն խաղատան վրա ուշադրություն դարձնել, սակայն ավելացրեց, որ ինքը չի ցանկանում, որպեսզի մարզն այդ համբավը ձեռք բերի: 

Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ամեն որոշման հետ  այսպիսի  սարսափի մթնոլորտ ստեղծել («Վա՜յ, էս ինչ են անում, էս ինչ են կառուցում, թող ոչ մի բան չկառուցվի) ճիշտ բան չէ։ Հիմա կխորանանք ու կգանք այն եզրակացության, որ հերթական ահասարսուռ դավադրությունն է տեղի ունենում Հայաստանի ու հայ ժողովրդի դեմ, հետևաբար, քվեարկությունից առաջ մտածեք՝ ինչի օգտին եք քվեարկում, որովհետև պատմությունը, հնարավոր է, ձեզ չների»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թրամփը հրապարակել է Չինաստանում Պուտինի և Սի Ծինփինի հետ հանդիպումների նոր լուսանկարներՍոբյանին․ Մոսկվայի տարածաշրջանի ուղղությամբ թռել է 462 անօդաչուՍուրեն Պապիկյանը զինվորական կոչումներ է շնորհելՆյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանին հաջողությամբ տարել է աքիլեսյան ջլի վիրահատությունը Երևանի կրթահամալիրներից մեկից 11-ամյա աշակերտը տեղափոխվել է հիվանդանոցԻրանական հարվածները հարցականի տակ են դրել Բահրեյնում ԱՄՆ-ի գլխավոր ռազմածովային բազայի ապագան Մոսկովյան հանդիպման առանցքային պայմանները. ի՞նչ է դրվելու Պուտին–Փաշինյան բանակցությունների սեղանինԲրազիլիայում ավարտվել է աշխարհի ապագա ամենաբարձր բնակելի երկնաքերի հիմքի կառուցումըԹրամփի վարչակազմի անդամները անվտանգության սպառնալիքների պատճառով զանգվածաբար տեղափոխվում են փակ ռազմաբազաներՔննիչները խուզարկել են Նարեկ Նալբանդյանի՝ Հովիկ Աբրահամյանից գնած առանձնատունը. ինչ է հայտնաբերվել33-ամյա խորհրդականի սրընթաց վերելքը Ալիեւից շատ է ուզում Ավինյանը տվեց կադրային ջարդի մեկնարկը43 մլն դրամ, տարիների քննարկումներ. Սևանի ափի որ ռեստորանները կքանդվենՖրանսիան ռազմանավ կկառուցի ապագայի ծովային մարտերի համարԳիշերվա ընթացքում Մոսկվայի մատույցներում 69 անօդաչու թռչող սարք է խոցվել Խեցիներից՝ մեծ սկանդալ․ Veronica Beard-ը հերքում է դիզայնի կրկնօրինակման մեղադրանքըՇաբաթների անկումից հետո՝ շրջադարձ․ բիթքոյնը կրկին 61 հազարից վեր էՀԱՊԿ-ում հայտարարել են, որ Հայաստանի հեռացման հարց չեն դնում BBC-ի նախկին աստղի մասին ֆիլմը սկանդալ է առաջացրել․ կառավարությունն արձագանքել է6,3 միլիարդի հաքերային հարվածից հետո․ Binance-ը վերացրել է սահմանափակումըԲրեդ Փիթը վերադարձել է․ Տարանտինոյի հերոսն այս անգամ Ֆինչերի ֆիլմում է437 միլիոն ֆունտ և տասը տարի․ Լոնդոնը բացում է իր նոր թանգարանըԵրբ ինսուլինը չի գործում․ նոր սպիտակուցը արդյունք է տվել մկների մոտՄկանային հազվադեպ հիվանդության դեմ առաջին դեղը․ ԱՄՆ-ի նոր հաստատումըՍիմոն Աբգարյանը՝ ֆրանսիական լեգենդի ղեկին․ «Արևի թատրոնը» նոր ղեկավար կունենաԿրծքագեղձի քաղցկեղի դեմ նոր քայլ․ ԱՄՆ-ը հաստատել է նոր հորմոնային բուժումՃապոնիան մեծացնում է տիեզերական աչքը․ ուղեծրում նոր ռադարային արբանյակ էՀարվածից հետո՝ հսկա խառնարան․ Hera-ն բացահայտել է աստերոիդի փոփոխություններըՌուսաստանը պատրաստակամություն է հայտնել օգնել Թուրքիային տարածաշրջանային էներգետիկ հանգույց դառնալու Չինաստանը հաղթահարել է 90 տոկոսի շեմը․ նոր քայլ դեպի քվանտային ցանցերՍոֆիայի համալսարանում բացվում է աշխարհագրական հետազոտությունների և տեխնոլոգիաների ինստիտուտԳենային խմբագրման նոր քայլ․ ԴՆԹ-ի ներդրման ակտիվությունն աճել է գրեթե 100 անգամՌուսաստանը պահում է ավիավառելիքը․ արտահանման արգելքը երկարաձգվել էՄոսկվան նոր պարտք է փնտրում․ Սիլուանովը խոսում է թույլ պահանջարկի մասին«Պապայի գործը ժիվոյ լսե՞լ ես»․ Կամո Սեյրանյանի և Հայկոյի որդու ջերմ հանդիպումը (տեսանյութ) Պուտինը կմեկնի՞ ԱՄՆ․ Թրամփը բաց է պահում Մայամիի դուռըՀաքերները կոտրել են ԱՄՆ ՌՕՈւ ամպային հարթակըՀայտնաբերվել է ավելի քան 40 վարչական իրավախախտումԶախարովան մեղադրում է Կիևին․ պատերազմը փորձում են տարածել ծովերումՆուբարաշեն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ղեկավարներն ազատվել են պաշտոնիցՀարվածների կադրերի համար պատի՞ժ․ Պեսկովի արձագանքը նոր օրինագծինԱՄՆ-ը հայտարարել է, որ շարքից է հանել Օմանի ծոցում գտնվող բեռնանավըԶելենսկին՝ Starshield-ի մասին․ կապը վերականգնվել է, սահմանափակումները՝ ոչՄոլդովայի վարչապետը հայտարարել է, որ իր երկիրը կարող է արտադրել կալանիչ ԱԹՍ-ներՀայաստանի և Գերմանիայի խորհրդարանական բարեկամական խմբերը քննարկել են համագործակցության ընդլայնման հարցերը155 անօդաչու մեկ գիշերում․ Ուկրաինան հայտնում է 27 վայրում հարվածների մասինԱնօդաչու թռչող սարքը խախտել է Լատվիայի օդային տարածքըԷդ ձևի խաղաղության պայմանագիրը գլխների՛դ կպնի, պետք չի․ թո՛ղ ինձ ասեն՝ պատերազմի հրձիգ․Շարմազանով (տեսանյութ) Թուրքիան մերժել է Լիբիայի հետ ծովային համաձայնագրի դեմ Եվրախորհրդարանի բանաձևը
Ամենադիտված