ԱԱԾ-ն առգրավել է լրագրող Նաիրի Հոխիկյանի հեռախոսը
Հասարակություն
ԱԱԾ-ն այսօր առգրավել է լրագրող Նաիրի Հոխիկյանի հեռախոսը, ում հրավիրել էին հարցաքննության որպես վկա։
«Վկայի կարգավիճակով հարցաքննության հրավիրելուց հետո ՀՀ ԱԱԾ-ն այսօր առգրավեց իմ անձնական բջջային հեռախոսը՝ պատճառաբանելով, որ պետք է փորձի գտնել պատերազմի վերաբերյալ իմ հրապարակումները հաստատող փաստական ապացույցներ։
Թեպետ ես պատրաստակամություն հայտնեցի անձամբ հանձնել իմ ձեռքի տակ եղած բոլոր փաստերը, սակայն ԱԱԾ-ն ավելի նպատակահարմար համարեց ամեն դեպքում առգրավել իմ հեռախոսը», - ֆեյսբուքում գրել է նա։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից