Մարիամ Մելիքյանը նշել է, թե քանի երեխա է ցանկանում ունենալ
Թուրքիայում բնակվող դերասանուհի, մոդել Մարիամ Մելիքյանն ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է ամուսնու և կրտսեր դստեր հետ։
Ինստագրամյան էջի Stories բաժնում դերասանուհին պատասխանել է հետեւորդների հարցերին, ովքեր Մարիամից հետաքրքրվել են, թե քանի երեխա է ցանկանում ունենալ, ինչին ի պատասխան նա գրել է` «Չորս»։
Նշենք, որ դերասանուհին այժմ ունի երկու դուստր, փոքրը լույս աշխարհ է եկել անցած տարվա վերջին։