«Հրապարակ». ԱԺ ընդդիմությունը որոշել է դիմել ՍԴ
Հայկական Մամուլ«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ ընդդիմությունը որոշել է դիմել ՍԴ՝ ԱԺ նախագահի ընտրության առնչությամբ, քանի որ ԱԺ նախագահի իրենց թեկնածուների ներկայությունը չի ապահովվել դահլիճում, եւ նրանք չեն մասնակցել առաջադրման գործընթացին։
Որպես նախադեպ՝ փորձելու են օգտվել Նաիրա Զոհրաբյանին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնից զրկելու եւ այդ առնչությամբ ԲՀԿ-ի՝ ՍԴ դիմելու փորձից։ Ճիշտ է՝ ԲՀԿ դիմումը մերժվել է, բայց նախադեպը ձեւավորվել է»: