Մոսկվայում կովկասցի տղամարդը բռնաբարել է ուզբեկ տղամարդուն
ԱյլՄոսկվայի ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, ով կասկածվում է զենքի գործադրմամբ մեկ այլ տղամարդու նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու մեջ:
Տուժածը Ուզբեկստանի 25-ամյա քաղաքացի է: Երիտասարդը ոստիկանություն է գնացել հուլիսի 31-ին եւ պատմել, որ իրեն բռնության է ենթարկել անծանոթ մի տղամարդ, ով զենքով սպառնացել է իրեն:
Իր հայտարարության մեջ տուժողը նշել է, որ համացանցում հանդիպել է ոմն Ազամաթի, որից հետո նրանք հանդիպել են Արբաթում գտնվող հոսթելում:
Հանդիպման ընթացքում Ազամաթը հանել է ատրճանակի նմանվող իր, վերցրել տուժածի հեռախոսը, այնուհետև «սեռական բնույթի բռնի գործողություններ» կատարել նրա նկատմամբ, հաղորդում է «Москва» գործակալությունը:
Շուտով կասկածյալը ձերբակալվել է Լյուբերցում: Պարզվել է, որ նա Նալչիկի 36-ամյա գործազուրկ բնակիչ է:
Ձերբակալվածի նկատմամբ քրեական գործ է հարուցվել Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 162 «Կողոպուտ» և 132 «Սեռական բնույթի բռնի գործողություններ» հոդվածներով: