Բժիշկը նշել է, թե ում խորհուրդ չի տրվում սիրով զբաղվել շոգին
ԱյլՏարեցների և սրտանոթային հիվանդություններով տառապողների համար շոգին սիրով զբաղվելը հակացուցված է: Ըստ սրտաբան, բժշկական բլոգեր Ֆիլիպ Կուզմենկոյի, ավելի լավ է, որ նման մարդիկ տաք եղանակին հրաժարվեն սեքսից, հայտնում է Sputnik-ը:
Նա բացատրել է, որ սեքսն իրականում ինտենսիվ ֆիզիկական ծանրաբեռնվածություն է և համեմատել է այն մարաթոնյան հեռավորության հետ. «Եթե հանկարծ հիվանդ սրտով մարդը երկար վազի, նրա սիրտը կարող է չդիմանալ»: Իրավիճակը սրվում է, քանի որ ջերմության պատճառով մարմինը կորցնում է շատ խոնավություն, ինչը հանգեցնում է արյան թանձրացման: Քանի որ ակտիվ քրտնարտադրություն է տեղի ունենում սեքսի ժամանակ, նրանց համար, ովքեր սրտի կամ անոթների հետ կապված խնդիրներ ունեն, այս հաճույքը կարող է մահացու լինել:
«Դեպքերը, երբ տարեց մարդիկ սեքսի ժամանակ ինֆարկտ են ունենում, բավականին հաճախ են», - հայտարարել է մասնագետը: Միևնույն ժամանակ, սրտաբանը նաև 40 տարեկանից բարձր բոլորովին առողջ մարդկանց խորհուրդ չի տալիս «մեծ արագությամբ» սեքս տաք եղանակին, և նա նաև խորհուրդ չի տալիս սեքսը համատեղել ալկոհոլի հետ: Միեւնույն ժամանակ, չափավոր սեռական գործունեությունը նման մարդկանց չի վնասի, «իսկ որպեսզի ձեզ հարմարավետ լինի, միացրեք օդորակիչը կամ օդափոխիչը», - խորհուրդ է տալիս բժիշկը: