Փորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում իր մուրճով բանտ է ուղարկել դատավոր Մելքոնյանը ԱՄՆ-ն ևս 90 օրով երկարաձգել է օտարերկրյա նավերի արտոնությունը Նավթի գները երկրորդ շաբաթն անընդմեջ նվազել են Բրիտանիայում տոկոսադրույքները կարող են կրկին բարձրանալ 2027-ին ԱՄՆ-ն ու Չինաստանը քննարկել են մաքսատուրքերի փոխադարձ նվազեցումը Պայթյուններ Բրազիլիայում ու Արգենտինայում, ավիաքաոս ԱՄՆ-ում․ աշխարհի ցնցող կադրերը Թրամփը կարող է հրաժարվել Իրանի դեմ նոր հարվածներից Մոսկվայում տաքսի էր վարում, հիմա Փաշինյանի քարոզիչն է․ Մուրազին՝ Հանրայինում տեղի ունեցածի մասին Պուտինը ներում է շնորհել քաղցկեղի դեմ պայքարող բլոգեր Լերչեկին ԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին Դոնբասից դուրս գալ՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց․ Զելենսկին՝ ԱՄՆ-ի հարցի մասին Տիեզերքի նոր քարտեզը՝ 900 միլիոն գալակտիկայի պատկերներով 

Սուրեն Պապիկյանի թիմը՝ ընդդեմ սորոսականների. ՔՊ «թևերի» միջև պայքարը սրվում է

Վերլուծական

Իշխանության ներսում բավականին լուրջ հակասություններ են սկսվել, որոնք կարող են ուշագրավ զարգացումներ ունենալ: Հակասությունների հիմքում՝ իշխանության ազգային, ավանդական արժեքներ կրող «թևի» պայքարն է սորոսական «թևի» ներկայացուցիչների դեմ:

Ընթացող թեժ պայքարի մասին են վկայում իշխանության ներսում տեղի ունեցող վերադասավորումները, մասնավորապես՝ Սուրեն Պապիկյանի՝ փոխվարչապետ նշանակվելու հանգամանքը: Բանն այն է, որ ազգային «թևի» հետևում հենց Պապիկյանն է, ով հայտնի է որպես ընդգծված հակասորոսական պաշտոնյա և վերջինս իր թիմով հանդերձ ձգտում է հնարավորինս մեկուսացնել սորոսականներին՝ զրկելով նրանց ազդեցության լծակներից: Ընդ որում, այդ գործընթացը սկսել էր դեռ երկու տարի առաջ՝ ՔՊ վարչության ընտրությունների ժամանակ, երբ Պապիկյանը ընտրվեց վարչության նախագահ, իսկ մի շարք կարկառուն սորոսականներ դուրս մնացին կուսակցության ղեկավար կազմից: Այն ժամանակ մամուլը Պապիկյանի ընտրվելը անվանեց «լուրջ ահազանգ սորոսականների համար»:

Ուշագրավ է, որ խորհրդարանական ընտրություններից հետո Պապիկյանը զբաղեցրեց Տիգրան Ավինյանի պաշտոնը, ով համարվում էր կարկառուն արևմտամետ գործիչ և աչքի էր ընկել նաև սորոսական ՀԿ-ին մի շարք  արտոնություններ շնորհելով: Եվս մեկ կարկառուն սորոսական պաշտոնյա՝ Արմեն Գրիգորյանը այդպես էլ չստացավ ԱԳՆ նախարարի պաշտոնը, թեև կարճ ժամանակով նշանակվել էր նախարարի տեղակալ: Ինչպես երևում է՝  իշխանության վերին էշելոններում Գրիգորյանի նշանակման մասով կոնսենսուս այդպես էլ չձևավորվեց, արդյունքում վերջինս ստիպված էր վերադառնալ Անվտանգության խորհուրդ:

Պապիկյանի միջնորդությամբ են պաշտոնների նշանակվել այսպես կոչված ազգային «թևի» մաս կազմող մի շարք պաշտոնյաներ՝ ՏԿԵՆ նախարար Գնել Սանոսյանը, ով մինչ այս Գեղարքունիքի մարզպետն էր, Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար Նարեկ Մկրտչյանը, ով մինչ այս նախարարի առաջին տեղակալն էր: Փաստացի տեղի է ունենում լուրջ վերադասավորում՝ սորոսական կադրերը փոխարինվում են ազգային ավանդական արժեքներ դավանող պաշտոնյաներով:

Սորոսականները զիջեցին դիրքերը նաև իրենց համար անչափ կարևոր ՝ արդարադատության ոլորտում, այստեղ Ռուստամ Բադասյան-Աննա Վարդապետյան զույգը ևս պարտվեց, Բադասյանը հեռացավ ՊԵԿ, իսկ վարչապետի խորհրդական Վարդապետյանը կարծես թե չունի նախկին ազդեցության լծակները և ինքնուրույն որոշումներ կայացնելու քարտ-բլանշը:

Սա գալիս է ապացուցելու, որ փորձ է արվում սորոսականներին դուրս թողնել դատական և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներից. մինչդեռ հենց այս ոլորտն էր համարվում Սորոսականների համար ամենաառանցքայինը և նրանք չէին թաքցնում, որ ցանկանում են գործուն ազդեցություն ունենալ՝ ընտրական և քրեական օրենսգրքերի բարեփոխման պրոցեսում:

Չնայած այս համառ պայքարի՝ սորոսականները շարունակում են լծակների տիրապետել գործադիրում և ԱԺ-ում: Նրանց դիրքերը ամուր են մասնավորապես՝ ԿԳՄՍ, առողջապահության և սոցապ նախարարություններում: Վերջին օրերին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ նշանակվեց սորոսական՝ Սոցիոսկոպ ՀԿ-ի տնօրեն Աննա Ժամկոչյանը: Նրա հիմնադրած ՀԿ-ն ֆինանսավորել են Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը, «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» գրասենյակը, Գյուլբենկյան հիմնադրամը, NED-ը, Norwegian Helsinki Committee-ն:  Իր հերթին ԱԺ-ում հանգրվանել են այնպիսի կարկառուն սորոսականներ, ինչպիսիք են Զարուհի Բաթոյանը, Արսեն Թորոսյանը, Սոս Ավետիսյանը, Նազելի Բաղդասարյանը, Անուշ Բեղլոյանը, Մարիա Կարապետյանը, Հերիքնազ Տիգրանյանը, Թագուհի Ղազարյանը, Արեն Մկրտչյանը, էդուարդ Աղաջանյանը:

Գիտակցելով սեփական դիրքերի թուլացումը սորոսականները պատասխան քայլերի են դիմում՝ վերջին շաբաթներին ակտիվ քննադատելով իշխանությունների վարած քաղաքականությունը: Այս նպատակով սորոսական ՀԿ-ը գործի են դրել իրենց ողջ արսենալը՝ մեդիայից մինչև «թմբիրից» արթնացած իրավապաշտպաններ: Ընդ որում քննադատության թիրախում ոչ միայն Նիկոլ Փաշինյանն է, այլև հենց Սուրեն Պապիկյանը: Սորոսական մեդիան ակտիվորեն տարածում էր ՝ Պապիկյանին կոռուպցիայի մեջ մեղադրող հոդվածներ, նույնիսկ կապում նրան Գարեգին Բ-ի դեմ կազմակերպված ցույցերի հետ: Ի պատասխան այդ հրապարակումների Պապիկյանը դատական մի շարք հայցերով հանդես եկավ:

Թե ինչով կավարտվի իշխանության ներսում այս երկու թևերի թեժ, սակայն, միևնույն ժամանակ լուռ ծավալվող պայքարը՝ ցույց կտա ժամանակը: Մի բան արդեն իսկ պարզ է, փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի թիմը բավական լուրջ է տրամադրված՝ սորոսականների թևը «կտրելու» հարցում, սակայն, վերջիններս էլ չեն պատրաստվում հեշտությամբ վայր դնել զենքերը:

 

 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Փորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում իր մուրճով բանտ է ուղարկել դատավոր ՄելքոնյանըԱՄՆ-ն ևս 90 օրով երկարաձգել է օտարերկրյա նավերի արտոնությունըՆավթի գները երկրորդ շաբաթն անընդմեջ նվազել ենԲրիտանիայում տոկոսադրույքները կարող են կրկին բարձրանալ 2027-ինԱՄՆ-ն ու Չինաստանը քննարկել են մաքսատուրքերի փոխադարձ նվազեցումը Պայթյուններ Բրազիլիայում ու Արգենտինայում, ավիաքաոս ԱՄՆ-ում․ աշխարհի ցնցող կադրերըԹրամփը կարող է հրաժարվել Իրանի դեմ նոր հարվածներիցՄակրոնը Մալայզիայում մտադիր է պայմանավորվել հազվագյուտ հողային մետաղների մատակարարումների շուրջ Մոսկվայում տաքսի էր վարում, հիմա Փաշինյանի քարոզիչն է․ Մուրազին՝ Հանրայինում տեղի ունեցածի մասինՊուտինը ներում է շնորհել քաղցկեղի դեմ պայքարող բլոգեր ԼերչեկինԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԴոնբասից դուրս գալ՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց․ Զելենսկին՝ ԱՄՆ-ի հարցի մասինՊարսից ծոցի երկրները Իրանից փոխհատուցում են պահանջել հարձակումների համարՏիեզերքի նոր քարտեզը՝ 900 միլիոն գալակտիկայի պատկերներովԶելենսկի․ Ուկրաինային փոխանցված F-16 կործանիչները մշտապես վերանորոգվում են Հայաստանի շուրջ թեժ զարգացումներ․ գերիներ, սահմաններ և Մոսկվայից ու Արևմուտքից կարևոր ազդակներԲԴԽ-ն ստացել է դատավորներներին անձեռնմխելիությունից զրկելու դատախազության միջնորդությունները․ մանրամասներ Սառցային աշխարհը վտանգի տակ է․ նոր ահազանգ՝ գիտնականներիցՆեմկով–Բիլոստենի․ քաշի տարբերությունը՝ գրեթե 8 կգ1 միավորի դրամա․ «Քլիփերսը» հաղթեց «Թանդերին»ԱԲ-ն ու մարդը նախագծում են միասին․ ավելի դիմացկուն կառուցվածքներ«Սփըրսը» ջախջախեց «Ուորիորսին»․ 11-րդ անընդմեջ հաղթանակըԻնչ եղանակ է սպասվումՈւղեղի հիվանդությունը՝ արյան թեստո՞վ․ գիտնականները նոր հետք են գտելՍվիտոլինան հաղթեց Սաբալենկային․ ուկրաինուհին՝ կիսաեզրափակչումՈ՞ւր են հասել NVIDIA-ի չիպերը․ Սինգապուրը հրապարակել է քննության մանրամասներըՁերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձըՔնի ժամանակ ուղեղը «մաքրվում» է․ ինչո՞ւ է տարիքի հետ դա թուլանումՖրիցը Մուզետիին շանս չտվեց․ 63 րոպեում՝ Ստոկհոլմի եզրափակիչՓաշինյանը կմեկնի Ռուսաստան. Աշխարհաքաղաքական լարվածություն և նոր զարգացումներՄասկը միացել է Հուանգի վերադարձի կոչերին․ NVIDIA-ն նոր ղեկավար է փնտրումԳերմանիան հաղթեց 3:1 հաշվով․ վճռորոշ պայքարը դեռ առջևում է7:0՝ Հունաստանի դեմ․ Նիդերլանդների գոլային փոթորիկըԳերիների ռեկորդային փոխանակո՞ւմ․ Թրամփի թիմը գործի է անցելԿանադայում նավակի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվելԱմանորի ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ Երևանի Աբովյան փողոցում երթևեկությունը կդադարեցվիՀավաքականը մեկնել է Ռիգա․ Միրանյանը՝ 23 ֆուտբոլիստների թվում 2 օր առաջ հանդիպել եմ Էրդողանի հետ, շատ մոտ ենք Թուրքիայի հետ սահմանների լիարժեք բացմանը․ ՓաշինյանԱՄՆ օդանավակայաններում առկա խնդիրները կապված չեն կիբերհարձակման հետ․ Թրամփ«Բանանը դարձավ Էրդողանի հանդեպ հավատարմության խորհրդանիշը»․ Սուրենյանց«Արարատ-Արմենիայի» պատասխանը՝ Եղիշե ՄելիքյանինԻրանում 20 օր անց գտել և ազատել են պատանդինՄարտիրոսյանը հաղթեց Կարլսենին․ հայ գրոսմայստերը՝ խմբի առաջատար Աքսում․ քարե հսկաների քաղաքըԼը Պենը չի բացառել Զելենսկու հետ հանդիպումը՝ Ուկրաինայի ֆինանսավորման հարցը քննարկելու համար Սպանության փորձ կատարած տղամարդը հայտնաբերվել է․ Վրաերթի է ենթարվել 16-ամյա հետիոտնԵրեկ հանդիպել եմ Ալիևի հետ, այժմ հարատև խաղաղության պատմական շանս ունենք․ ՓաշինյանՇվեյցարիան կարող է թույլատրել զենքի արտահանումը 36 երկիր ՀԱՊԿ-ը չարձագանքեց չնայած մեր դիմումներին. Փաշինյանը հիշեցրել է 2022-ի իրադարձություններըԱՄՆ իշխանությունները երկարաձգել են օտարերկրյա նավեր՝ երկրի ներսում նավթ տեղափոխելու թույլտվությունը
Ամենադիտված