Ինչու թշնամուն հաջողվեց գրավել Շուշին. Դանիել Իոաննիսյանը նոր մանրամասներ է բացահայտել
Բլոգոսֆերա
«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Անցած տարվա այս օրը վերջին անգամ եղա պապուս ծննդավայրում` Շուշիում։ Քաղաքում ու դրա մոտ քաոտիկ մարտեր էին, զորքի զգալի մասի մոտ տոտալ ապատիա էր, ոչինչ նորմալ կազմակերպված չէր։
Որևէ մեկը դա բարձրաձայն չէր ասում, բայց բոլորիս ակնհայտ էր, որ քաղաքի գրավումը ժամանակի հարց է։
Մեծ հաշվով, խնդիրը ոչ միայն այն էր, որ բանակի ղեկավարությունը շատ ուշ էր հասկացել, որ ադրբեջանցիք գալիս են Շուշի, այլև այն, որ բանակը այլևս մարտունակ չէր։
Մեր բանակը, տասնամյակների ընթացքում, դարձել էր 1940 թվականի Ֆրանսիական բանակի պես, որի ամբողջ դոկտրինը պաշտպանական գծի պահումն է ու այդ գծի խախտումը պարալիզացնում է բանակն ու դրա կառավարումը։
Բանակն ու ՊՆ ղեկավարությունը ի վիճակի չեղան ադեկվատ գնահատելու իրավիճակը ու սեփական ուժերը։ Նույնիսկ զորակոչն էր կազմակերպվել այնպես (դանդաղ), որ ամիսներ շարունակ մոբիլիզացիոն ռեզերվը չպրծնի` թեև արագ ակնհայտ դարձավ, որ պատերազմը շատ ավելի արագ է ընթանում։
Դրա վառ վկայությունը նաև այն էր, որ շատերը գնացել էին զինկոմիսարիատներ ու կամավորագրվել, բայց այդպես էլ չկանչվեցին։ Չկանչվեցին, քանի որ պետք է ավելի ուշ կանչվեին (փոխարինելու հոգնած, ինչպես նաև շարքից դուրս եկած զորքին) ու բանակի ղեկավարությունը այդպես էլ չհասկացավ, որ այդ հետոն արդեն եկել-անցել է։ Այսինքն, մոբիլիզացիոն ռեսուրսի բաշխումը ժամանակի մեջ շատ սխալ էր արվել։
Արդյունքում ռազմաճակատում ավարտվել էր ոչ միայն հրետանին ու ՀՕՊ-ը, այլև զորքը։ Սովորական զորքը, որ պետք է պաշտպաներ Շուշին կամ, որն ավելի կարևոր է, իրականացներ անցյալ տարվա այս օրվա Սղնախի հակահարձակումը, որը կարող է փրկել իրավիճակը։
Հիշեցնեմ, որ Շուշին փրկելու ու ադրբեջանական առաջատար ստորաբաժանումների շրջափակելու բացառիկ շանսը Սղնախի օպերացիան էր, որը տապալվեց, քանի որ տեղից էլ սակավաթիվ զորքերի մի մասը հրաժարվեց մարտի գնալ»։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ