ԱՄՆ-ն աջակցել է ահաբեկիչներին Հյուսիսային Կովկասում. Վլադիմիր Պուտին
Աշխարհ
Միացյալ Նահանգները աջակցություն է ցուցաբերել ահաբեկչական կազմակերպություններին, որոնք գործել են Հյուսիսային Կովկասում։ Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ՌԴ Պախարարության կոլեգիայի նիստում։
«Ռուսաստանի կառավարությունում աշխատել են ամերիկացի խորհրդականներ։ ԿՀՎ կադրային գործակալներ։ Խորհուրդներ են տվել։ Եւ էլ ինչ։ Խորհուրդներ են տվել։ Ինչ կարիք կար աջակցել անջատողականությանը Հյուսիսային Կովկասում։ Ընդ որում «ԻՊ»-ի միջոցով, իհարկե, այն ժամանակ այլ ահաբեկչական կազմակերպություններ էին։ Սակայն ակնհայտ է, որ ահաբեկիչներին են աջակցել»,- ասել է Պուտինը։ Ռուսաստանի նախագահը նաեւ ասել է, որ ռուսական միջուկային օբյեկտներում մշտական հիմունքներով ամերիկացի մասնագետներ են աշխատել։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ