ԱՄՆ-ն հայտարարել է Ռուսաստանի` անվտանգության ապահովման վերաբերյալ պահանջների անընդունելիության մասին
Աշխարհ
ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Կարեն Դոնֆրիդը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է քննարկել Ռուսաստանի` անվտանգության վերաբերյալ առաջարկները, սակայն դրանցից մի քանիսն անընդունելի են։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
«Մենք պատրաստ ենք քննարկել այդ առաջարկները։ Պատրաստ ենք աշխատել որոշ բաների վրա, և կարծում ենք, որ օգտակար կլինի դրանք քննարկել իմ նշած ձևաչափերով։ Այս փաստաթղթերում կան նաև այլ բաներ, որոնք ռուսները գիտեն, որ մեզ համար անընդունելի են», - ասել է Դոնֆրիդը:
Նրա խոսքով, ԱՄՆ-ը տրամադրված չէ հանրային քննարկման ո՛չ Ռուսաստանի, ո՛չ էլ Եվրոպայի գործընկերների հետ։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ չնայած սկզբունքային տարաձայնություններին, Ռուսաստանը պատրաստ է Արևմուտքի հետ կառուցողական աշխատանքի։
Նա նաև նշել է, որ այս առաջարկները կդառնան երկրների միջև կարևոր երկխոսության սկիզբ։ ԱԳՆ ներկայացուցիչն ընդգծել է, որ Ռուսաստանը պատրաստ է առարկայական աշխատանքի՝ ինչպես Ռուսաստանի և ԱՄՆ-ի ժողովուրդներին, այնպես էլ ողջ աշխարհին հուզող առանցքային հարցերի շուրջ։ժ


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ