Նեոբոլշեւիկյան տեռորի գագաթնակետն է,վենդետա.մանդատը փողոցային պայքարին վնաս չէ (տեսանյութ) Գյուղացին պատրա՞ստ է ԵՄ շուկայի դաժան կանոններին. Միքայելյանի մեկնաբանությունը Ռեժիմին դեմ դուրս եկած մարդիկ «սամասուդի» էին ենթարկվում․․․մոռացել ե՞ք Հուլիսի 9-ից թափոնների կառավարման ոլորտի երկու վարչական գործընթաց իրականացվելու է բացառապես էլեկտրոնային եղանակով. ՇՄՆ Իրավապահները բացահայտել են կանեփ աճեցնելու և թմրամիջոց ապօրինի պահելու դեպքեր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից լավ լուր․ նոր հնարավորություններ՝ հայ զինվորականների համար Հաղթանակ թաղամասից հիվանդանոց է տեղափոխվել 3 քաղաքացի. նրանց կյանքը հաջողվել է փրկել ՖԻՖԱ-ն կքննարկի Ռուսաստանի վերադարձը միջազգային ֆուտբոլ ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի՝ 106 թեկնածուների գրանցումը Ռուբեն Մելիքյանը հեռացվում է ԵՊՀ-ից. «Սա պայմանավորված է իմ իրավապաշտպանական գործունեությամբ» Դատախազական ներգործության արդյունքում՝ Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք Դոլարի ու եվրոյի փոխարժեքներն նվազել են 

Քննությունը թող պարզի՝ ձեր կինը ինչի՞ դիմաց էր մարդկանց պաշտոններ բաժանում քաղաքապետարանում. ավագանու անդամը՝ Մարությանին

Բլոգոսֆերա

Երևանի ավագանու անդամ Լևոն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. 

«Պարոն Մարության, շնորհակալ ենք, որ չեք զլացել և համագործակցել եք բոլորիս հայտնի փիառ մասնագետների ու խմբերի հետ ելույթը կազմելիս, սակայն պիտի արձանագրենք, որ նրանց ձեռագիրը ձեր տեքստում առավել քան առկա է։

Պարոն Մարության, դուք կրկին փորձում եք երևանցիներին մոլորեցնել ու ներկայանալ որպես ազնիվ, որպես հեղափոխական քաղաքապետ, ով հերոսաբար հրաժարվել է աշխատավարձի բարձրացումից, ով քննադատում է աշխատավարձերի բարձրացումները, ով դա ներկայացնում է որպես ոչ թե լավ, այլ նորմալ։
Պարոն դեռևս քաղաքապետ, դուք ձեր տան վերանորոգման պրարաբին բերել նշանակել եք Երևանի շինբարեկարգման վարչության պետ։ Ինչպե՞ս են փոխվել այդ մարդու ֆինանսական միջոցներն ու կարողությունները նշանակումից հետո, պարոն Մարության։ Էդ փոփոխությունը աշխատավարձո՞վ է միայն պայմանավորված, պարոն Մարության։ Ու եթե՝ ոչ, ապա դա լա՞վ է, թե՞ նորմալ, պարոն Մարության։ Լավ ու կամ նորմա՞լ է, պարոն Մարության, որ հեղափոխությունից հետո ամիսներով ձեզ խնդրում, համոզում, պաղատում էինք, որ քաղաքապետարանի կոռուպցիայի մարմնացում հանդիսացող պաշտոնյաներին հեռացնեք քաղաքապետարանից։ Դրանք մարդիկ էին, պարոն Մարության, ովքեր ապականել էին քաղաքային կառավարման ամենակարևոր ոլորտները։
 
Պարոն Մարության, ձեր ֆիլմերից մեկի ռեժիսորը, մյուսի դերասանը, մյուսի գրիմյորը՝ բոլորը, պարոն Մարության, քաղաքապետարանում անցել են պատասխանատու պաշտոնների։ Դա՞ է ձեր դավանած հեղափոխական արժեքը, դա՞ է լավը կամ նորմալը, պարոն Մարության։ Ձեր կինը, պարոն Մարության, ձեր կինը գնում է համայնքային հիմնարկներ, մարդկանց է ազատում աշխատանքից ու կամ նշանակում աշխատանքի։ Դա լա՞վ է, թե՞ նորմալ, պարոն Մարության։ Դա՞ է հեղափոխական արժեքը, պարոն Մարության։ Էժան պոպուլիզմով փորձում եք խոսել պաշտոնյաների աշխատավարձից, ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻՑ, պարոն Մարության, բայց դեռ քննությունը պիտի ցույց տա, թե ձեր մտերիմներից, քաղաքապետարանում պաշտոն ստացածներից ո՞վ և ի՞նչ ունեցվածք է դիզել, ու դրա քանի՞ տոկոսն է աշխատավարձով։
 
Քննությունը, պարոն Մարության, պիտի ցույց տա, թե ձեր կինը ի՞նչ շարժառիթներով էր մարդկանց աշխատանքի նշանակում տարբեր ՀՈԱԿ-ներում։ Քննությունը, պարոն Մարության, պիտի ցույց տա, թե ձեր ո՞ր մտերիմն է պատասխանատվությունից փախչելու նպատակով արդեն փախել նաև երկրից։
 
Դուք, պարոն Մարության, պարոն Գալջյանի հետ զրույցի ժամանակ, երբ նա առաջարկում էր փոխել փոխքաղաքապետերից մեկին՝ ձեզ շատ հայտնի պատճառով, դուք, պարոն Մարության, ուղիղ տեքստով նրան ասացիք, որ մենք ձեր թիմը չենք, դուք այլ թիմով եք գնալու մյուս ընտրություններին։ Պարոն Մարության, ինչո՞ւ սրա մասին չեք ասում երևանցիներին, ինչո՞ւ եք շարունակում ձեզ ներկայացնել ընդամենը կուսակցությունից դուրս գալու համար հեռացվող հալածյալ։
 
Դուք, պարոն Մարության, ձեր ելույթով ևս մեկ անգամ փաստեցիք, որ նույն՝ առնվազն տեքստային մակարդակով միասնական եք հենց այդ հակահեղափոխական ուժերի հետ, պարոն Մարության։ Դուք, ձեր անձնական պաշտպանության տակ գտնված կոռումպացված պաշտոնյաները, ձեր կինը, պարոն Մարության, հեղափոխության կրողը չեք և լինել չեք կարող։ Ինչ-որ պահից սկսած՝ դուք, ձեր կինը ու ձեր հովանավորյալ կոռումպացված պաշտոնյաները, պարոն Մարության, դարձել եք հենց հակահեղափոխությունը։ Ու դուք պիտի գնաք, պարոն Մարության, պիտի գնաք ու ձեզ հետ տանեք կոռուպցիայի, խնամիաբարեկամական կապերի ու մնացածի վերջին փշրանքները։
 
Ասում եք՝ սպասեցի իրավիճակը հանդարտվի, դեկտեմբերի 7-ին իրավիճակը հանդա՞րտ էր, պարոն Մարության, որ ՔՊ-ից դուրս գալու դիմում էիք գրում։ Դեկտեմբերի յոթին, պարոն Մարության, Երևանում ձեր նոր սատարող ուժերը Չաուշեսկու էին բեմադրում։ Դա՞ էր ձեր պատկերացրած հանդարտը, դա՞ էր ձեզ վախեցրել, պարոն Մարության։ Ու դուք, պարոն Մարության, էդպես էլ երևանցիներին չասացիք այն թիմի գոյության մասին, որի մասին հայտնել եք պարոն Գալջյանին, որովհետև դուք, պարոն Մարության, մի խնդիր եք լուծում, և այդ խնդրի լուծման համար ազնվությունը ձեզ պետք չէ, եթե պետք լիներ, չէիք ասի, թե երեխաներին հանդիպելու ժամանակ չունեք, էն պարագայում, երբ աշխատանքի գալիս եք կեսօրից հետո, Անկախության տոնին էլ չեք մասնակցել՝ էլի երեխաների հետ արձակուրդում գտնվելու բերումով։
 
Շարունակեք պոպուլիստական ոճի հայտարարությունները ձեր՝ իբր թունդ հեղափոխական պաշտոնավարման մասին, իսկ քննությունը թող պարզի, թե այդ թունդ հեղափոխական պաշտոնավարման ձեր հովանավորյալները ինչպե՞ս հարստացան, ու ձեր կինը ինչի՞ դիմաց էր մարդկանց պաշտոններ բաժանում քաղաքապետարանում։
Եվ վերջում, պարոն Մարության, դուք մեզ մեղադրեցիք հեղափոխության արժեքներից հրաժարվելու մեջ և հանդես եկաք որպես հեղափոխության պաշտպան, երբ ամենածանր պահին լքել եք հեղափոխական թիմը։ Բայց, անկեղծ ասած, մեզ համար նորություն չէ, երբ հեղափոխության արդյունքում պաշտոն ստացած անձինք հարվածում էին մեր թիմին և վարչապետին՝ հեղափոխության պաշտպանի դիմակը հագած։ Դրա ամենավառ ապացույցը Արթուր Վանեցյանն էր, ով պաշտոնը թողնելուց հետո մեզ կոչ էր անում հավատարիմ մնալ հեղափոխությանը, իսկ հետո բոլորս տեսանք, թե որտեղ հայտնվեց Արթուր Վանեցյանը՝ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի կողքին։ Հույս ունենք, որ ձեր ապագա քաղաքական հանգրվանը չի ավարտվի այդ նույն տեղում՝ այդ նույն մարդկանցով շրջապատված»:
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ջուրը՝ առողջ կյանքի հիմնասյուն. բավարար ջրի օգտագործումը կենսական նշանակություն ունիՈւմ է փոխարինելու Սպերցյանը և երբ է միանալու Ալ ԱհլիինՀամաշխարհային ֆինանսական շուկաներում աճել է անորոշությունըԵրևանը պատրաստ է միանալ պատերազմի պատմությունը վերաշարադրողների շարքերին. ԶախարովաԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը երրորդ անընդմեջ հաղթանակն է տարել Եվրոպայի առաջնությունումՀուլիսի 9-ին, 15-ին ավելի քան 36 ժամ ջուր չի լինելու․ հասցեներԴալիչը հեռացել է Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնիցՄԱԿ-ը կոչ է արել շարունակել դիվանագիտական ջանքերը Մերձավոր ԱրևելքումՔննարկվել է ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացումըԵվրամիությունը շարունակում է քննարկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների նոր փաթեթըԵՄ-ն մտահոգված է ԱՄՆ–Իրան նոր բախումների հետևանքովԻնչ սպասել ֆուտբոլի Աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում․BBC SportՆԱՏՕ-ի երկրները քննարկել են պաշտպանական ծախսերի ավելացումըՆավթի գները կտրուկ աճել են Մերձավոր Արևելքի լարվածության պատճառովԿԳՄՍ նախարարությունում քննարկվել են սպորտի զարգացման առաջնահերթություններըՆԱՏՕ-ի երկրները պարտավորվել են 2026 թվականին Ուկրաինային հատկացնել 70 միլիարդ եվրոԵս կհաշտեցնեմ Ռուսաստանին և Ուկրաինային, ինչպես հաշտեցրինք Ադրբեջանին և Հայաստանին․ ԹրամփԳորիսում գայլերի հարձակումից տուժածներից մեկի վիճակը ծանր է, 5-ի վիճակը՝ թեթև կամ միջին ծանրությանSVT. Ֆրանսիան զորքեր կտեղակայի ՇվեդիայումԻրանը սպառնում է պատժել ԱՄՆ-ինՍև ծովի ականների դեմ պայքարի խումբը կպաշտպանի ստորջրյա ենթակառուցվածքներըՖյուրիի և Ջոշուայի միջև մենամարտը կարող է տեղի ունենալ Ուեմբլիում«Հորս թողած հետքը հնարավոր չէ ջնջել». Էմմա Ծառուկյան Նեոբոլշեւիկյան տեռորի գագաթնակետն է,վենդետա.մանդատը փողոցային պայքարին վնաս չէ (տեսանյութ)Semafor. ԱՄՆ-ն կարող է խնդրել Թուրքիային դադարեցնել S-400-ի օգտագործումըԵրկրաշարժի ժամանակ ճիշտ գործողությունները նվազեցնում են վտանգը. իրազեկում6000 նավաստիներ մնացել են Պարսից ծոցումՇվեդիան Ուկրաինային կմատակարարի 32 Gripen կործանիչԳյուղացին պատրա՞ստ է ԵՄ շուկայի դաժան կանոններին. Միքայելյանի մեկնաբանությունը Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանըՊեսկովը նախազգուշացրել է Բալթիկայում միջուկային զենքի տեղակայման հետևանքների մասինԳայլի հարձակում՝ Սյունիքում. Քարահունջում տուժել է 6 մարդ, այդ թվում՝ 2-ամյա երեխաԹրամփը քննադատել է Բուշին, Օբամային և ԲայդենինԻրանը սպառնացել է պատժել ԱՄՆ-ին. Ծառուկյանն այլևս պատգամավորության թեկնածու չէ (տեսանյութ)JPost. Հեգսեթը չեղյալ է հայտարարել Իսրայել կատարած այցըՄերցը բարձր է գնահատել Թրամփի խոսքերը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մասինԲաց նյարդով էր ընդունում այն, ինչ կա. Ռուբիկ Հակոբյանը՝ Արտաշես Ալեքսանյանի մասին (տեսանյութ)Երկրի ապագայով շատ էր մտահոգվում. Աղասի Հունանյանը՝ Արտաշես Ալեքսանյանի մասին (տեսանյութ)Ռեժիմին դեմ դուրս եկած մարդիկ «սամասուդի» էին ենթարկվում․․․մոռացել ե՞ք Ճապոնիան վախենում է Իրանի շուրջ իրավիճակի հետագա սրումիցՄակրոնը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի լուսանկարահանմանը ակնոց էր կրումՊորտուգալիան երբեք չպետք է թույլ տար Ռոբերտո Մարտինեսին և Կրիշտիանու Ռոնալդուին կորցնել ոսկե սերնդի Աշխարհի գավաթը նվաճելու հնարավորությունըՈւկրաինան և Գերմանիան համաձայնագիր են ստորագրել անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության վերաբերյալՓորձագետը գնահատել է ԱՄՆ–Իրան հակամարտության նոր էսկալացիայի հավանականությունըԻտալիան դեմ է արտահայտվել միջազգային մրցումներում ռուս մարզիկների՝ ազգային խորհրդանիշներով մասնակցությանըԹրամփը չի բացառել Իրանի նկատմամբ ծովային շրջափակման վերականգնումը«Երեկ երեկոյան գնացի դաշտ, տեսա կարտոֆիլի վիճակը». Լուկաշենկո Թրամփի թիմը միջանկյալ ընտրություններից առաջ շեշտը դնում է հակակոմունիստական հռետորաբանության վրաԻրականում հնարավորություն ունենք մեր հարևանների հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել․ նախագահԹբիլիսյան խճուղում բախվել են «Mercedes»-ը և «Honda»-ն․ վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը
Ամենադիտված