Ուկրաինացին գաղտնի կերպով իրեն հռչակել է նախագահ և բռնվել
Աշխարհ
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը բացահայտել է Դնեպրոպետրովսկի մարզում գործող «հակապետական կազմակերպությանը», որի առաջնորդն իրեն գաղտնի կերպով հռչակել է երկրի նոր նախագահ, ձևավորել «ստվերային կառավարություն» և նախապատրաստվել իշխանության բռնի տապալմանը։ Այս մասին հաղորդում է Lenta-ն:
Անվտանգության աշխատակիցների խոսքով՝ ուկրաինացին, ում անունը չի հաղորդվում, երկար ժամանակ իր շուրջն է հավաքել համախոհներին, որոնց համախմբել է «համաուկրաինական ազգային կոնգրեսում» և կոչ արել տապալել գործող իշխանությանը։ Նրան բռնել են Դոնբասի ռազմական գործողությունների վետերաններին իր կողմը գրավելու փորձից հետո։ «Առաջին նիստին նա հասել է իրեն այսպես կոչված` «Ուկրաինայի նախագահ» ընտրելուն։ Այլ որոշումներով նշանակվել են «Գերագույն խորհրդի նախագահ», «վարչապետ», ուժային կառույցների ղեկավարներ», - ասվում է ՈւԱԾ-ի հայտարարության մեջ:
Նշվում է, որ խուզարկության ժամանակ տղամարդու մոտ հայտնաբերվել են «նոր կառավարության» կնիքներն ու բլանկները, բարձրաստիճան պաշտոնյաների «դիվանագիտական անձնագրերը» և համակարգչային տեխնիկա՝ հակապետական գործունեության ապացույցներով։ Նրան մեղադրանք է առաջադրվել սահմանադրական կարգը տապալելու փորձերի հոդվածով, որի առավելագույն պատիժը գաղութում տասը տարի ազատազրկումն է։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ