Արքայազն Հարին և Մեգան Մարքլն առաջին անգամ ցուցադրել են իրենց դստերը
ԱյլԱրքայազն Հարին և Մեգան Մարքլն առաջին անգամ հանրությանը ցուցադրել են իրենց կրտսեր երեխային։ Համացանցում հայտնվել է թագավորական ընտանիքի ներկայացուցիչների ընտանեկան լուսանկարը։
Նկարում արքայազն Հարին է, ում գրկում նստած է զույգի ավագ որդին՝ Արչին, և Մեգանը, ով գրկում է վեց ամսական դստերը` Լիլիբեթ-Դիանային։
Տղաները կրում են վերնաշապիկներ և ջինսեր։ Նրանք լուսանկարվել են ոտաբոբիկ։ Մեգանը նույնպես հայտնվել է ջինսե տաբատով և կապույտ սվիտերով, իսկ փոքրիկը տոնական սպիտակ զգեստով է։
Լուսանկարն արվել է Սուրբ Ծննդյան ընտանեկան բացիկի համար: