Արմեն Սարգսյանը ներկա է գտնվել Ռիմա Դեմիրճյանի հոգեհանգստի արարողությանը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցում ներկա է գտնվել Հայաստանի Ազգային հերոս, պետական-քաղաքական գործիչ Կարեն Դեմիրճյանի տիկնոջ` Ռիմա Դեմիրճյանի հոգեհանգստի արարողությանը: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 21-ին կյանքից հեռացել է ՀՀ ազգային հերոս, քաղաքական պետական գործիչ Կարեն Դեմիրճյանի կինը՝ Ռիմա Դեմիրճյանը։ Նա 88 տարեկան էր: Ռիմա Դեմիրճյանը տնօրինում էր «Կարեն Դեմիրճյան» բարեգործական հիմնադրամը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ