«Օրենքով գողեր» Սմոլյանն ու Զյավա Մախաչկալինսկին կուղարկվեն գաղութ
ԱյլԴաղստանցի «օրենքով գողեր» Շամիլ Մագոմեդովը (Սմոլյան) եւ Զիյավուդին Աբդուլհալիկովը (Զյավա Մախաչկալինսկի) կուղարկվեն գաղութ, գրում է Փրայմ Քրայմը։
Ըստ թերթի տվյալների՝ ընդհանուր իրավասության երրորդ վերաքննիչ դատարանի դատական կոլեգիան օրինական է ճանաչել Դաղստանի Գերագույն դատարանի պատիժները։ Հանցավոր հիերարխիայում ամենաբարձր պաշտոնը զբաղեցնելու համար Սմոլյանին դատապարտել են 8,5 տարվա, իսկ Զյավա Մախաչկալինսկուն՝ 9 տարվա ազատազրկման։ Դատավճռի դեմ փաստաբանների բողոքն արդյունք չի տվել։
Օգոստոսի 13-ին Ռուսաստանի ՔԿ մարզային վարչությունը հայտարարել է, որ օրենքով գող Շամիլ Մագոմեդովը, ով քրեական շրջանակներում հայտնի է որպես Շամիլ Սմոլյանսկի, վտանգ է ներկայացնում Ռուսաստանում հասարակական անվտանգության համար։
2019 թվականի սեպտեմբերի 20-ին հաղորդվել էր, որ Դաղստանի թիվ 7 (ԻԿ-7) ուղղիչ գաղութում մի քանի դատապարտյալներ փորձել են անկարգություններ կազմակերպել։ Միեւնույն ժամանակ, քննչական մեկուսարանից անկարգությունները ղեկավարել են երկու օրենքով գողեր՝ Զիյավուդին Աբդուլհալիկովը (Զյավա) եւ Շամիլ Մագոմեդովը (Սմոլյանսկի)։