Ես շատ կարևոր եմ համարում, որ «Իմ քայլը» սկզբունքայնություն դրսևորեց. Փաշինյանը` Մարությանին անվստահություն հայտնելու մասին
Քաղաքական
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առցանց ասուլիսում ասաց, որ վստահ է` Երևանի նոր քաղաքապետի օրոք համայնքն ավելի լավ կղեկավարվի։
«Ես շատ կարևոր եմ համարում, որ «Իմ քայլը» խմբակցությունը սկզբունքայնություն դրսևորեց ու կայացրեց քաղաքականապես գրագետ ու սկզբունքային որոշում։ Կտեսնենք` առաջիկայում Երևան համայնքն ավելի լավ կկառավարվի, թե ավելի վատ։ Եվ ես որևէ կասկած չունեմ, որ ավելի լավ, որովհետև երբ որ ինստիտուտի աշխատանքն ու փոխհարաբերությունը առողջ է, այդ առողջությունը կարտահայտվի նաև քաղաքի վրա»,– ասաց Փաշինյանը։
Հիշեցնենք` դեկտեմբերի 22-ին Երևանի ավագանին արտահերթ նիստ հրավիրեց և անվստահություն հայտնեց Հայկ Մարությանին:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ