Պուտինը չի պատրաստվում զանգահարել Բայդենին Սուրբ Ծննդի կապակցությամբ
Աշխարհ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի պատրաստվում դեկտեմբերի 25-ին զանգահարել ամերիկացի առաջնորդ Ջո Բայդենին՝ շնորհավորելու Սուրբ Ծնունդը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ոչ, նման բան չկա ծրագրերում», - պատասխանել է Կրեմլի խոսնակը համապատասխան հարցին:
Դեկտեմբերի 25-ին Սուրբ Ծնունդը տոնում են կաթոլիկները, բողոքականները եւ 11 ուղղափառ եկեղեցիներ (ներառյալ Անտիոքի, Ալեքսանդրիայի, Կիպրոսի, Բուլղարիայի, Ռումինիայի եւ հունական եկեղեցիները): Ռուս ուղղափառ եկեղեցին` բոլոր ուղղափառ եկեղեցիներից ամենամեծը, Քրիստոսի Ծնունդը կնշի հունվարի 7-ին:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ