Դա ԱԺ նախագահի եղբոր ընկերությունը չէ․ Փաշինյան
Քաղաքական
«Ես ընդհանրապես կոռուպցիայի ռիսկ եմ տեսնում ամենուր․ դա իմ թույլ տեղն է։ Բայց դա չի նշանակում, որ որտեղ կա կոռուպցիայի ռիսկ, պարտադիր կա կոռուպցիա»,- այսօր՝ առցանց ասուլիսի ժամանակ, ի պատասխան հարցին, թե կոռուպցիայի ռիսկ տեսնում է, երբ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր ընկերությունը հաղթում է խոշոր մրցույթներում, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Չկա մի հրապարակում, որ ես մեր մարմիններին չհանձնարարեմ ստուգել։ Ասում են, որ դա ԱԺ նախագահի եղբոր ընկերությունն է։ Դա ԱԺ նախագահի ընկերությունը չէ, ԱԺ նախագահի եղբայրն այնտեղ վարձու աշխատող»,- ասաց Փաշինյանը։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ