Վրաստանի խորհրդարանի նախագահ Կախա Կուչավան հրաժարական է տվել
ՎրաստանՎրաստանի խորհրդարանի նախագահ Կախա Կուչավան հրաժարական է տվել: Այս մասին հայտնել է «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն:
«Այսօր տեղի է ունեցել կուսակցության քաղխորհրդի նիստ, որտեղ քննարկվել են մի քանի կարևոր կադրային հարցեր: Առաջին հերթին ցանկանում եմ տեղեկացնել ձեզ, որ խորհրդարանի նախագահ Կախա Կուչավան որոշում է կայացրել լքել պաշտոնը», – ասել է Կոբախիձեն:
Նա հայտնել է, որ իշխող կուսակցությունը խորհրդարանին որպես նոր խոսնակ կներկայացնի Շալվա Պապուաշվիլիի թեկնածությունը,որը զբաղեցնում էր կուսակցության հասարակայնության հետ կապերի քարտուղարի պաշտոնը: