Ուկրաինայում գնահատել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև «մեծ պատերազմի» հավանականությունը
Աշխարհ
Ուկրաինայի արտգործնախարարության նախկին ղեկավար Պավել Կլիմկինը «Ուկրաինա 24» հեռուստաալիքի եթերում ասել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև լարվածությունը նվազել է, և «մեծ պատերազմ» չի լինի։
Նրա խոսքով՝ այն, ինչ կատարվում է Ուկրաինայի սահմանների մոտ, շանտաժ է և «հնարավոր գործողությունների նախապատրաստում», սակայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի զրույցը «գոնե որոշ ժամանակով նվազեցրել է լարվածության աստիճանը»։
Նա ընդգծել է, որ «բլիցկրիգ, մեծ պատերազմ անհնար է», բայց հնարավոր են լայնածավալ ռազմական սադրանքներ։ Նրա կարծիքով` եթե «ներխուժումը» Ուկրաինա տեղի ունենա, այն «թանկ կարժենա» և «կհարվածի Ռուսաստանին»։ Կլիմկինը նշել է, որ ուկրաինացիների ավելի քան 35%-ը պատրաստ է պաշտպանել իրենց երկիրը, և «արևմտյան որևէ երկրում նման բան չկա»։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ