Կադիրովը հայտարարել է, որ Թուրքիայից պատասխան են սպասում
Աշխարհ
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը մամուլի ասուլիսում ասել է, որ ակնկալում է Թուրքիայի ղեկավարության արձագանքը ՌԴ ԱԳՆ հայտարարություններին՝ կապված Թուրքիայի Քերֆեզ քաղաքում Ջոհար Դուդաևի անվան զբոսայգու բացման հետ։
Հիշեցնենք, որ Չեչնիայի նախագահը կոշտ քննադատել էր Քոջաելիում գտնվող զբոսայգին Դուդաևի անվամբ կոչելու մասին թուրքական իշխանությունների որոշումը։ Նա Ռուսաստանի հետ հարաբերություններին ուղղված սպառնալիք էր տեսել դրանում և առաջարկել որպես պատասխան Գրոզնիում մի զբոսայգի անվանակոչել «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հիմնադիր Աբդուլլահ Օջալանի պատվին։
Կադիրովի հայտարարությունից հետո Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ դիվանագիտական խողովակներով իրազեկել են Թուրքիային առ այն, որ հավանություն չեն տալիս այդ այգին Դուդաևի պատվին անվանակոչելու փաստը:
Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան ավելի ուշ հույս էր հայտնել, որ ռուս-թուրքական հարաբերությունների փոխադարձ վստահությունը խարխլող նման քայլերի անթույլատրելիության մասին իրենց ազդանշաններն ամենայն լրջությամբ կընդունվեն։ Նա շեշտել էր, որ ծայրահեղականների եւ ահաբեկիչների փառաբանման եւ հերոսացման անթույլատրելիության վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումը սկզբունքային է:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ