Էստոնիայի նախագահը պատմել է, թե ինչպես են գնչուներն առևանգել իրեն
Աշխարհ
Էստոնիայի նախագահ Ալար Կարիսն ասել է, որ տեսականորեն բաց է թողել գնչու բարոն դառնալու հնարավորությունը։ Այս մասին գրում է Eesti Ekspress-ը։
Կարիսը պատմել է մանուկ ժամանակ իրեն պատահած մի դեպքի մասին. 1960-ականների սկզբին գնչուները գրեթե գողացել են իրեն շուկայից։
«Այդ ժամանակ ես չորս-հինգ տարեկան փոքրիկ տղա էի: Ես ու տատիկս գնացինք Տարտուի շուկա՝ ուտելիք գնելու։ Այն ժամանակ շուկայում գներն ավելի ցածր էին, քան խանութներում»,- հիշում է նախագահը։
Շուտով վաճառողներից մեկը տատիկին ասաց, որ գնչուներն իրենց հետ տարել են շիկահեր տղային՝ սպիտակ մուշտակով։ Այն ժամանակ Տարտուի Իհաստե անտառում գնչուների ճամբար կար։
Հարազատները փոքրիկ Ալարին գտել են ավտոկայանում ու տարել տուն։ Նախագահն ինքը խոստովանել է, որ գրեթե ոչինչ չի հիշում, թե ինչպես են փորձել գողանալ իրեն։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ