Իտալիայում ամանորյա հրավառության ժամանակ տասնյակ մարդիկ են վիրավորվել
Աշխարհ
Չնայած զանգվածային տոնակատարությունների արգելքին, որը գործում է Ապենիններում մինչև հունվարի 31-ը՝ կապված COVID-19 համաճարակի հետ, շատ իտալացիներ Նոր տարվա գալուստը նշել են ճայթուկների և հրավառությունների ավանդական մեկնարկով, ինչի արդյունքում՝ տասնյակ մարդիկ վիրավորվել են, հաղորդում է SkyTg24 լրատվական հեռուստաալիքը։
Տոնական հրավառության «էպիկենտրոնը», ինչպես միշտ, եղել է Նեապոլն ու նրա շրջակայքը, որտեղ, ըստ վերջին տվյալների, տուժել է ինը մարդ։ Ընդհանուր առմամբ, Իտալիայի հարավային Կամպանիա շրջանում տուժել է 14 քաղաքացի, որոնցից մեկը կորցրել է աչքը, իսկ մյուսը կրծքավանդակի հատվածում հրազենային վնասվածք է ստացել, որն անհայտ անձի կողմից արձակվել է Ամանորի տոնակատարության ժամանակ։ Տարանտո քաղաքի 40-ամյա բնակիչը կորցրել է աջ ձեռքը դյուրավառ պայթուցիկի հետևանքով, իսկ Ասկոլի Պիչենո քաղաքից մի երիտասարդ ծանր վիրավորվել է նմանատիպ միջադեպի հետևանքով։
Ամանորի գիշերը իտալացի հրշեջները ստիպված են եղել 558 այցելություն կատարել դեպքի վայր։ 2021 թվականի ամանորյա տոնակատարությունների ժամանակ եղել է ընդամենը 229 նման կանչ։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ