Իշխանությունները կշարունակեն ապահովել ժողովրդի բոլոր ներկայացուցիչների իրավունքները. Ղազախստանի ԱԳՆ
Աշխարհ
Ղազախստանի իշխանությունները կշարունակեն ապահովել երկրի բազմազգ ժողովրդի բոլոր ներկայացուցիչների իրավունքներն ու շահերը։ Այս մասին ասված է Ղազախստանի արտաքին գործերի նախարարության՝ հինգշաբթի օրը հրապարակված հայտարարության մեջ։
«Հայտարարված արտակարգ դրությունը հասարակական անվտանգության եւ օրենքի գերակայության պահպանմանն ուղղված մի շարք միջոցառումներ է ներառում։ Իրավապահ մարմինները եւ Ղազախստանի զինված ուժերը լիազորված են ճնշելու ցանկացած անօրինական գործողություն։ Ընդ որում, պետությունը կշարունակի ապահովել մեր բազմազգ եւ բազմադավան ժողովրդի բոլոր ներկայացուցիչների իրավունքները եւ շահերը, ինչպես նաեւ օտարերկրյա քաղաքացիների անվտանգությունը երկրում, այդ թվում՝ դիվանագիտական կորպուսի եւ լրագրողների»,- ասված է հայտարարության մեջ։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ