Ծնողները ձերբակալվել են` իրենց որդուն Սուրբ Ծննդին մենակ թողնելու համար
ԱյլԱՄՆ-ում ծնողները, ովքեր սուրբծննդյան տոներին մենակ են թողել իրենց 11-ամյա որդուն, ձերբակալվել են, հայտնում է Unilad-ը։
Արիզոնայի ոստիկանության աշխատակիցների խոսքով՝ ձերբակալվածների անուններն են՝ Մելիսա Գրին և Բոբի Ջո Գրին, նրանք մեղադրվում են երեխաների նկատմամբ դաժան վերաբերմունքի մեջ։ Սպաներին զանգահարել է ամուսինների հարեւանը՝ հայտնելով, որ զույգը երեխային տանը մենակ է թողել։
«Հետաքննությունը ցույց է տվել, որ տղայի մայրը լքել է նահանգը մինչև Գոհաբանության օրը, իսկ ավելի ուշ նրա հայրը նույնպես հեռացել է։ Երեխան մնացել է մենակ»,- ասված է հաղորդագրությունում։
Դպրոցականը ոստիկաններին ասել է, որ սովից չի մեռնում, սառնարանում սառեցված մթերքներ կան, բայց տղան երկու շաբաթ դպրոց չի գնացել։ Մելիսան և Բոբի Ջոն ձերբակալվել են դեկտեմբերի 30-ին` տուն վերադառնալիս։
Զույգն այժմ գտնվում է Կոչիս շրջանի բանտում՝ սպասելով հետաքննության արդյունքներին: