Բախումների էպիկենտրոն դարձած Ալմաթիում իրավիճակը ծայրաստիճան լարված է (տեսանյութ)
ԱշխարհՆախօրեին բախումների էպիկենտրոն դարձած Ղազախստանի խոշորագույն քաղաքում` Ալմաթիում, իրավիճակը ծայրաստիճան լարված է։
Համացանցում տարածվող տեսանյութերի համաձայն՝ մարտերը մայրաքաղաքի կենտրոնում այս պահին էլ շարունակվում են։ Այս պահին հայտնի է, որ զոհվել է 18 ուժային, վիրավորվել՝ 748-ը:
Sputnik Ղազախստանի հաղորդմամբ` Ալմաթիում հեռուստատեսային հեռարձակումն ընդհատվել է: «Ալմաթիում ընդհատվել է հեռուստաալիքների հեռարձակումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում ռուս դեսանտայիններն արդեն ժամանել են Ղազախստան:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ