Ադրբեջանը կմասնակցի ՀԱՊԿ երկու զորավարժությունների
Ադրբեջան
Ադրբեջանցի զինծառայողները 2022 թվականին կմասնակցեն ավելի քան 30 միջազգային վարժանքների և մրցումների, հաղորդում է Sputnik Ադրբեջանը։
Դրանցից են «Հավերժություն – 2022», «EFES – 2022», «Անխախտելի եղբայրություն – 2022», «Ձմեռային զորավարժություններ – 2022» և «Միջազգային բանակային խաղեր – 2022»։
Ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության՝ այս զորավարժություններին մասնակցելը դրական ազդեցություն կունենա ադրբեջանցի զինվորականների գիտելիքների և հմտությունների մակարդակի բարձրացման վրա։
Նշենք, որ «Անխախտելի եղբայրությունը» ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի վարժանքներից է, իսկ «Միջազգային բանակային խաղերը»՝ համալիր միջազգային մրցումներ են ՀԱՊԿ երկրների զինված ուժերի ստորաբաժանումների միջև։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)