Ղազախստանում սպանվել է «Ալմաթի» հեռուստաալիքի նկարահանող խմբի վարորդը, վիրավորվել է լրագրող
Աշխարհ
Ղազախստանի նախագահի նախկին նստավայրում հրաձգության ժամանակ սպանվել է «Ալմաթի» հեռուստաալիքի նկարահանող խմբի վարորդը, վիրավորվել է լրագրող, հայտնում է РИА Новости-ն։
Այս պահին հայտնի է, որ զոհվել է 18 ուժային, վիրավորվել՝ 748-ը: Ղազախստանում անկարգությունների գործով ձերբակալվել է 2 298 մարդ:
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում ռուս դեսանտայիններն արդեն ժամանել են Ղազախստան:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ ԶՈւ ստորաբաժանումը Ղազախստանում կմասնակցի խաղաղապահ գործողությունների:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ