ՀԱՊԿ-ում գնահատել են Ղազախստանում խաղաղապահների ներկայության ժամկետները
Աշխարհ
Ղազախստանում խաղաղապահ ուժերի ներկայության տևողությունը կախված կլինի իրավիճակից և հանրապետության ղեկավարության որոշումից, իսկ գործողության ավարտից հետո զորքերը դուրս կբերվեն, ՌԻԱ Նովոստիին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։
«Մենք ակնկալում ենք, որ ժամկետը կարճ կլինի: Եվ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման մեջ դա հնչում է այսպես՝ «կարճ ժամկետով»: «Թե հստակ ինչպիսի ժամանակահատվածով՝ մի քանի օր կամ մի քանի շաբաթ, կախված կլինի այն իրավիճակից, որը կզարգանա Ղազախստանում և, իհարկե, Ղազախստանի ղեկավարության դիրքից»,- ասել է Զասը։
Նրա խոսքով` եթե հանրապետության ղեկավարությունը «համարի, որ իրավիճակը կայունացել է, և այն վերահսկվում է սեփական ուժերի կողմից՝ առանց մեր բոլոր պետությունների օգնության, ապա, իհարկե, գործողությունը կավարտվի, և բոլոր զորքերը դուրս կբերվեն»։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ