Կաթողիկոսի եղբոր նկատմամբ նշանակվեց 3 տարի ժամկետով ազատազրկում, սակայն այն չի կիրառվի Լոռու մարզում դադարեցվել է երկու էլեկտրատեղակայանքի շահագործումը․ ՔՏՀԱՏՄ Մբապեն վնասվածքի պատճառով բաց կթողնի Իտալիայի ընտրանու դեմ հանդիպումը Տեսավ երևանցիներից մուռը չի կարում հանի անցավ մարզի բնակիչներին. Ստեփանյանը` Ավինյանի մասին Կամ ձերոնց կարգի հրավիրեք, կամ առերեսվեք հետևանքներին. Աշոտյան Քուշները՝ Պուտինին․ ԱՄՆ-ն սկսել է եվրոպացիների հետ քննարկել մայրցամաքի անվտանգության նոր համակարգը Ռեփեր Ելլա Բիզին՝ ցմահ բանտում․ 40 հազար դոլարով պատվիրել էր MO3-ի սպանությունը Prada-ի 100-ամյա պատմությունը՝ ութ սրահում․ Միլանում բացվել է «Pradasphere» ցուցադրությունը Ինչպե՞ս հասնել համալսարան․ Էջմիածին-Երևան տրանսպորտային խնդիրն ու ուսանողների բողոքը Մոսկվան զգուշացնում է․ Եվրոպայի միջամտությունը կարող է տապալել Ուկրաինայի շուրջ բանակցությունները ՀԱՊԿ-ից աստիճանաբար հեռանալը բխում է Բոլթոնի «պատմական կաղապարներից» հրաժարվելու թեզից․ Շարմազանով Զելենսկին գովերգել է Ադրբեջանի՝ օկուպացված տարածքներում իրականացվող «վերականգնումը»․ ի՞նչ է նա ասել 

Որ պաշտոնյաներն են հայտնվել «Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի սև ցուցակում

Քաղաքական

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը կազմել է 2021 թվականի սև ցուցակը, որում ներառված են այն պաշտոնյաները, որոնք 2021 թվականի ընթացքում խախտել են մարդկանց կամ կազմակերպությունների տեղեկություն ստանալու սահմանադրական իրավունքը՝ տրամադրելով անհիմն կամ թերի պատասխաններ, անօրինական մերժումներ կամ անպատասխան թողնելով տեղեկություն ստանալու հարցումները։ Սև ցուցակը կազմվում է հետևյալ չափանիշների հիման վրա։
 
1. ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյան

2021թ․ հունվարի 7-ին «Փաստինֆո» լրատվական գործակալությունը տեղեկություն ստանալու հարցում էր ուղարկել Պաշտպանության նախարարություն՝ խնդրելով տրամադրել տեղեկություններ, թե 2021թ. հունվարի 7-ի դրությամբ քանի նահատակված զինվորի վերաբերյալ ունեն տվյալներ, նրանցից քանիսն են ժամկետային զինծառայող, քանիսը` պահեստազորային, քանիսը` կամավոր։ Ի պատասխան՝ ՊՆ-ից նշել են, որ «զոհված, գտնվելու  վայրն անհայտ և ինքնությունը չհաստատված զինծառայողների թվաքանակների ճշգրտման աշխատանքներն ընթացքի մեջ են և տվյալները ներկա դրությամբ ամբողջությամբ հստակեցված չեն, հետևաբար տեղեկատվության տրամադրումը գտնում ենք ոչ նպատակահարմար»։ Մերժումը համարվել է անհիմն, քանի որ մերժման նման հիմք նախատեսված չէ օրենսդրությամբ։ Հարցումների ու դրանց՝ ՊՆ արձագանքի մասին մանրամասն ներկայացված է լրատվամիջոցի «Զոհված զինծառայողների թվային տվյալներին ՊՆ-ն չի տիրապետում. պաշտոնական» հրապարակման մեջ։ http://www.givemeinfo.am/hy/case/3192
  

2. ՀՀ Պաշտպանության նախարարի նախկին առաջին տեղակալ Արշակ Կարապետյան

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի լրագրող Օֆելյա Սիմոնյանը 2021թ․ հուլիսի 26-ին տեղեկություն ստանալու հարցում է ուղարկել Պաշտպանության նախարարություն՝ խնդրելով տրամադրել տեղեկություններ այն մասին, թե «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերով քանի զինծառայող է պայմանագիր կնքել մեկնարկից մինչ հարցումն ուղարկելու օրը։ Նախարարությունը հրաժարվել է տրամադրել տեղեկությունը՝ որակելով այն ծառայողական գաղտնիք։ Մերժումը համարվել է անհիմն, հատկապես, որ «Հրապարակ» թերթի՝ 2020թ.-ին ուղարկած նույնաբովանդակ հարցմանն ի պատասխան ՊՆ-ն տրամադրել էր լիարժեք պատասխան (https://hraparak.am/post/8e8cc3f2ee6ba6036e8f800e29e3004d)։   http://www.givemeinfo.am/hy/case/3309/ 
 

3. Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարության

· 2021թ․ օգոստոսի 12-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հարցում է ուղարկել Երևանի քաղաքապետարան՝ խնդրելով տրամադրել տեղեկություն Երևանի Սիլիկյան հին խճուղու բնակելի թաղամասի անմիջական հարևանությամբ՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողի վրա անօրինական գործող քարի արտադրամասի մասին և հստակեցնել, թե ինչու է Երևանի քաղաքապետարանը դրսևորել անգործություն և չի կասեցրել վերջինիս գործունեությունը։ Քաղաքապետարանը տրամադրել է անհիմն պատասխան՝ ըստ էության չպատասխանելով հարցմանը (http://www.givemeinfo.am/hy/case/3312/)։ Նույնը շարունակվել է նաև կրկնակի հարցումների դեպքում (ավելի մանրամասն՝ http://www.foi.am/hy/all-cases/item/2136/), իսկ ԻԱԿ-ի վերադասության կարգով բողոքը մնացել է անպատասխան (http://www.givemeinfo.am/hy/case/3331/)։

ԻԱԿ-ը 2021թ․օգոստոսի 30-ին դիմել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին (բողոք թիվ 1/8619-21)։ ՄԻՊ-ը 2021թ. դեկտեմբերի 3-ի որոշմամբ արձանագրել է, որ «Ինֆորմացիայի ազատության կենտրոն ՀԿ նախագահ Շուշան Դոյդոյանի հարցումներին պատշաճ և սպառիչ պատասխան չտրամադրելով՝ Երևանի քաղաքապետարանը խախտել է ՀՀ Սահմանադրությամբ, «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով և միջազգային փաստաթղթերով ամրագրված տեղեկություններ ստանալու վերջինիս իրավունքը» (ՄԻՊ որոշումը՝ այստեղ):

Երևանի քաղաքապետարանին վերոնշյալ հարցման լիարժեք պատասխան տրամադրելու պարտավորեցման պահանջով Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2021 թ. նոյեմբերի 1-ին դիմել է նաև ՀՀ վարչական դատարան։ 

· Երևանի քաղաքապետարանը 2021 թվականին խախտել է Երևանի Ֆիզիկայի բանավանի բնակիչների տեղեկություն ստանալու իրավունքը։ Քաղաքապետարանը չի տրամադրել և/կամ ուշացրել է թաղամասում 12 հարկանի շենքի կառուցման վերաբերյալ կարևոր փաստաթղթերի տրամադրումը, Գիտավանի բնակիչները պատշաճ չեն տեղեկացվել հանրային լսումների մասին, թեև Քաղաքապետարանը տեղյակ է եղել նրանց հետաքրքրվածության մասին՝ ունենալով նամակներ ու հարցումներ, լսումների բովանդակությունը կեղծվել է․ համայնքի անունից խոսել են այդ համայնքի հետ կապ չունեցող մարդիկ, ինչի արդյունքում, ըստ էության, ազդակիր շենքերի բնակիչները հնարավորություն չեն ունեցել ներկայացնելու իրենց մտահոգությունները։

4. ՀՀ Վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար Արսեն Թորոսյան

Ինֆորմացիայի ազատության կենտրոն է դիմել քաղաքացի Հարություն Ծատրյանը՝ խնդրելով աջակցել տեղեկություն ստանալու հարցում։ Քաղաքացին 2021 թվականի մարտի 20-ին տեղեկություն ստանալու հարցում էր ուղարկել ՀՀ վարչապետի աշխատակազմ՝ խնդրելով տրամադրել տվյալներ այն մասին, թե քանի ՀՀ քաղաքացի է ՀՀ-ից մեկնել Ռուսաստանի Դաշնություն և նույն ժամանակահատվածում քանի ՀՀ քաղաքացի է Ռուսաստանի Դաշնությունից եկել ՀՀ։ Վարչապետի աշխատակազմը հարցումը վերահասցեագրել էր Քաղաքացիական ավիացիայի կոմիտե, որը պատասխան գրությամբ նշել էր, որ չի տնօրինում նման տվյալներ։

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը, հաշվի առնելով Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից ստացած այս պատասխանը (http://www.givemeinfo.am/hy/case/3298/), 2021թ. ապրիլի 9-ին հարցում է ուղարկել Վարչապետի աշխատակազմ՝ խնդրելով նշել՝ տնօրինում է արդյոք ՀՀ վարչապետի աշխատակազմը վերոնշյալ հարցմամբ պահանջվող տեղեկությունները կամ դրանց մի մասը և եթե ոչ, նշել, թե որ պետական մարմինն է տնօրինում այդ տեղեկությունները։ Վարչապետի աշխատակազմը մերժել է տրամադրել պահանջվող տեղեկությունը՝ նշելով․ «Հայտնում ենք, որ հայցվող տեղեկատվությունը տնօրինող պետական մարմինների ցանկը հաստատված է «Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգ ստեղծելու, դրա շահագործման կարգը և համակարգից օգտվողների ցանկը սահմանելու մասին» ՀՀ կառավարության 2006 թվականի հունիսի 22- ի թիվ 884-Ն որոշմամբ»: Պատասխանը համարվել է անհիմն, քանի որ փաստացի պատասխան չի տրվել ԻԱԿ-ի հարցմանը, և չեն տրամադրվել պահանջվող տեղեկությունները։ http://www.givemeinfo.am/hy/case/3297/

5. ՀՀ Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Նարեկ Զեյնալյան (այժմ Զեյնալյանը նախագահում է ՀՀ ԱԺ առողջապահության մշտական հանձնաժողովը)

ՀՀ քաղաքացի Մուշեղ Հովսեփյանը 2021թ. հունվարի 12-ին տեղեկություն ստանալու հարցում է ուղարկել ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով։ Հարցումը վերաբերել է հանձնաժողովի կողմից Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի իրականացման մշտադիտարկմանը և դրա շրջանակում Հանձնաժողովի կողմից 2020թ․-ին ձեռնարկված գործողություններին։ Հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը տրամադրել է հարցերին չառնչվող անհիմն պատասխան։ http://www.givemeinfo.am/hy/case/3190/

6.  ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյան

2021 թ․ օգոստոսի 2-ին ութերորդ գումարման Ազգային ժողովի աշխատանքների մեկնարկը զուգորդվել է խորհրդարանում լրատվամիջոցների ներկայացուցիչների տեղաշարժի խիստ սահմանափակումներով: Lրագրողական կազմակերպություններն արձանագրել են, որ խորհրդարանում իրականացված սահմանափակումները կիրառվել են առանց նախնական քննարկումների ու ԶԼՄ-ներին՝ աշխատանքային պայմանների փոփոխությունների մասին նախապես տեղեկացնելու։ Եվ ամենակարևորը՝ չի ընդունվել որևէ նորմատիվ-իրավական ակտ, որը հիմք կհանդիսանար նման գործողությունների համար, և միայն նույն օրը՝ օգոստոսի 2-ին, երբ արդեն կիրառվել են սահմանափակումները, հրապարակվել է դրանց վերաբերող ԱԺ նախագահի համապատասխան որոշումը։ Մասնագիտական համայնքի բոլոր դիտարկումները մնացել են անպատասխան։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այս նախաձեռնության համար 2021թ․-ին արժանացել է ԻԱԿ-ի «Ոսկե բանալի, ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխության բացասական մրցանակի «Տեղեկատվության ազատությանը սպառնացող նախաձեռնության հեղինակ պետական կառույց» անվանակարգում։

7. ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Գոռ Գևորգյան

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2021թ. ապրիլի 14-ին տեղեկություն ստանալու հարցում է ուղարկել ՀՀ Ազգային ժողովի 7-րդ գումարման պատգամավոր Գոռ Գևորգյանին՝ խնդրելով տրամադրել պատգամավորական գործունեության ընթացքում իր կողմից (համա)հեղինակած օրենսդրական նախաձեռնությունների ցանկը՝ նշելով դրանց կարգավիճակը 2021 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ։ Հարցումը մնացել է անպատասխան։ http://www.givemeinfo.am/hy/case/3288/

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կաթողիկոսի եղբոր նկատմամբ նշանակվեց 3 տարի ժամկետով ազատազրկում, սակայն այն չի կիրառվիԼոռու մարզում դադարեցվել է երկու էլեկտրատեղակայանքի շահագործումը․ ՔՏՀԱՏՄՄբապեն վնասվածքի պատճառով բաց կթողնի Իտալիայի ընտրանու դեմ հանդիպումըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցՏեսավ երևանցիներից մուռը չի կարում հանի անցավ մարզի բնակիչներին. Ստեփանյանը` Ավինյանի մասինԿամ ձերոնց կարգի հրավիրեք, կամ առերեսվեք հետևանքներին. ԱշոտյանՔուշները՝ Պուտինին․ ԱՄՆ-ն սկսել է եվրոպացիների հետ քննարկել մայրցամաքի անվտանգության նոր համակարգըՌեփեր Ելլա Բիզին՝ ցմահ բանտում․ 40 հազար դոլարով պատվիրել էր MO3-ի սպանությունըPrada-ի 100-ամյա պատմությունը՝ ութ սրահում․ Միլանում բացվել է «Pradasphere» ցուցադրությունը Ինչպե՞ս հասնել համալսարան․ Էջմիածին-Երևան տրանսպորտային խնդիրն ու ուսանողների բողոքըՄոսկվան զգուշացնում է․ Եվրոպայի միջամտությունը կարող է տապալել Ուկրաինայի շուրջ բանակցություններըՀԱՊԿ-ից աստիճանաբար հեռանալը բխում է Բոլթոնի «պատմական կաղապարներից» հրաժարվելու թեզից․ ՇարմազանովԶելենսկին գովերգել է Ադրբեջանի՝ օկուպացված տարածքներում իրականացվող «վերականգնումը»․ ի՞նչ է նա ասել «Այս թանկացումնե՞րն էիք խոստացել անել»․ բողոքի ակցիա՝ ուղղված Տիգրան ԱվինյանինUFC-ի նախկին չեմպիոնին խմբակային ծեծի են ենթարկելՄոսկվան վերջնագի՞ր է ներկայացնում․ ՀՀ-ն կորցնում է իր վերջին անվտանգային հենարանը․ քաղաքագետԿվերանայվի Խարբերդի խնամքի կենտրոնի խնամարկյալների տարիքային շեմըՌԴ-ում պայթյուն, Աստանայում դոլարների առեղծված, Իրանում՝ կանանց ռազմական պատրաստությունՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինՄիսիսիպին պատմություն է կերտել․ Սքոթ Քոլոմը դարձել է նահանգի առաջին սևամորթ սենատորը Վերակառուցման դարաշրջանից ի վերՆյու Յորքում շենքի փլուզման հետևանքով երկու մարդ զոհվել է, 17-ը՝ վիրավորվելՈՒՂԻՂ․ Էջմիածնեցիների բողոքը՝ Մատենադարանի մոտ․ դժգոհում են 203 երթուղու սահմանափակումիցԹուրքիայում անցկացվող COP31 գագաթնաժողովը վերածվել է դիվանագիտական հանդիպումների հարթակիՀՀ-ն՝ առանց ՀԱՊԿ-ում ձայնի․ Մոսկվան սպառնում է, Բելառուսը՝ «կեղծ դաշնակից» անվանում«Նոր Զովք»-ի մի շարք արտադրամասերի արտադրությունը կասեցվել էԲրիտանական կատակերգության երկու աստղերը հայտնվել են սեռական ոտնձգությունների սկանդալների կենտրոնումՔիշնևում ներկայացվել է արհեստական բանականության ենթակառուցվածքների զարգացման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը«Ինձ գրում են՝ տարոսը քո երեխային».Գալյանը հուզվեց«Ինձ գրում են՝ տարոսը քո երեխային».Գալյանը հուզվեց66 տարեկանում մահացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր ԴարչիևըԻնչպե՞ս համադրել հինն ու նորը Երևանում. Ռուբեն Գրիգորյանը՝ քաղաքաշինության և Club House մշակույթի մասինԳեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի պաշտոնյայի ու 4 տնօրենի վերաբերյալ գործը դատարան է ուղարկվելՆոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում գազանջատում էՂազախստանում բնակելի շենքի պատուհանից դոլարներով լի ճամպրուկներ են նետելԵգիպտոսը փորձում է նվազեցնել կախվածությունն Իսրայելի գազից, սակայն այլընտրանքները դեռ ուշանում ենՎիտկոֆն ու Քուշները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցելուՄեզ ձայնազրկեցին այնտեղ, որտեղ բարձրաձայն լռում էին, երբ մեզ սպանում էին․ Ալեն ՍիմոնյանԱյսօրվանից Մաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառըՈւկրաինական ԱԹՍ-ները ավելի քան 8 ժամ հարձակվել են Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարանի շրջանի վրաԱմանորյա ձևավորման գործընթացով պայմանավորված՝ կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըՌուսական հարվածի հետևանքով Ուկրաինայի Խմելնիցկիի մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ են եղելՇտապօգնությունը հասել է կանչից 16 րոպե անց․ Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին«Չարլզ» փոթորկի պատճառով Պորտուգալիան փակում է 8 հազար դպրոցԹրամփի պաշտոնանկության փորձ, պայթյուն՝ ՌԴ-ում․ ՀՀ-ն ՀԱՊԿ-ում զրկվել է ձայնից, բայց մնում է դաշինքումՈւշակովը հայտնել է, թե ինչ հարցեր է Պուտինը քննարկելու Ուիթքոֆի և Քուշների հետԷջմիածին–Երևան ավտոբուսների վերջնակետը կլինի Մատենադարանի հարակից տարածքըԻրանը շարունակում է վերականգնել հրթիռային զինանոցը․ ամսական կարող է արտադրել մինչև 50 բալիստիկ հրթիռՍուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրԻսրայելը հարվածել է Գազայի հատվածում գտնվող բժշկական կենտրոնին․ առնվազն 6 մարդ զոհվել էԽցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակ
Ամենադիտված