Բրիթնի Սփիրսը դանակով հարձակվել է քրոջ վրա
ԱյլԲրիթնի Սփիրսի կրտսեր քույրը՝ Ջեյմի Լինն ինքնակենսագրություն է թողարկել, որտեղ պատմել է երգչուհու հետ իր կյանքի մասին։
Ըստ The Mirror-ի՝ Things I Should Have Said-ում («Այն, ինչ ես պետք է ասեի») Ջեյմի Լինը պնդում է, որ Բրիթնի Սփիրսը մի անգամ փակվել է իր հետ սենյակում և դանակով սպառնացել։ Ջեյմի Լինն այդ ժամանակ 12 տարեկան է եղել:
Բացի այդ, նա Բրիթնի Սփիրսի կերպարը բնութագրել է որպես անկայուն և պարանոյիկ։ Հեղինակը ստիպված է եղել իր պատանեկության տարիներն անցկացնել՝ լայն հասարակությունից թաքցնելով Բրիթնիի խնդիրները։
Բրիթնի Սփիրսը, ի պատասխան, խնդրել է քրոջը դադարեցնել ստելը և հերքել մեղադրանքները։