Տավուշի մարզում խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացված վարորդներից մեկը մահացել է
Արտակարգ Պատահար
Փետրվարի 10-ին հիվանդանոցում մահացել է Երևանի բնակիչ, 62-ամյա Մելիք Ջանվելյանը, գրում է shamshyan.com-ը։
Վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել փետրվարի 9-ին Տավուշի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով։ Հիվանդանոց էր տեղափոխվել նաև Ford մակնիշի ավտոմեքենայի վարորդը։ Մ. Ջամվելյանը վարելիս է եղել Opel մակնիշի ավտոմեքենան։
Փետրվարի 9-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 16:30–ի սահմանում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 105-րդ կմ հատվածում ճակատ-ճակատի բախվել էին Տավուշի մարզի բնակիչ,
35-ամյա Զորիկ Ավագյանի վարած Ford մակնիշի և Երևանի բնակիչ,
62-ամյա Մելիք Ջանվելյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով Opel-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Դիլիջան» բժշկական կենտրոն:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ