ՊԵԿԻՆ 2022. Ռաֆայել Հարությունյանի սան Նեյթան Չենը Շառլ Ազնավուրի երգի ներքո հռչակվեց օլիմպիական չեմպիոն
Սպորտ
Աշխարհի եռակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի կրկնակի մրցանակակիր ու գեղասահքի բազմաթիվ ռեկորդների հեղինակ Նեյթան Չենը(ԱՄՆ) վերջապես իրականացրեց գլխավոր երազանքը՝ դառնալով օլիմպիական չեմպիոն։
Նա կրկին հաստատեց իր առավելությունը մրցակիցների նկատմամբ՝ ռեկորդային քանակի միավորներ վաստակելով կարճ և կամավոր ծրագրերի հանրագումարում։
Տղամարդկանց մենասահքում 22-ամյա ամերիկացին աշխարհի ռեկորդը հասցրեց 332,60 միավորի։ Ռեկորդային է նաև կարճ ծրագրում նրա արդյունքը՝ 113,97 միավոր։ Չենը, որին 2011 թվականից մարզում է հայ անվանի մասնագետ Ռաֆայել Հարությունյանը, Պեկինում հանդիսատեսին ներկայացավ Շառլ Ազնավուրի «La Bohème» երգի ներքո։
Առաջին հնգյակն ամբողջացրին ճապոնացիներ Յումա Կագիյաման (310,05), Սյոմա Ունոն (293,00) և Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Յուդզուրու Խանյուն (283,21) ու հարավկորեացի Չա Ջունխվանը (282,38)։


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում