Ֆուտբոլիստ Կուրտ Զումայի հետ խզվել են գովազդային պայմանագրերը՝ իր կատվի նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերելու համար (տեսանյութ)
ՏեսանյութերՖրանսիացի ֆուտբոլիստ և բրիտանական «Վեսթ Հեմ Յունայթեդ» ակումբի խաղացող Կուրտ Զուման կորցրել է պայմանագիրը Adidas-ի հետ և 250 հազար ֆունտ տուգանք է վճարել իր կատվին ծեծելու համար։ Ֆուտբոլիստը, ջարդված ծաղկամանի պատճառով, զայրացել է իր ընտանի կենդանու վրա, մի քանի հարված է հասցրել նրան, գցել հատակին ու ոտքերով հարվածել։ Տեսանյութը հրապարակել է ֆուտբոլիստի եղբայրը, ով դա ծիծաղելի է համարել։ Տեսանյութն անմիջապես տարածվել է Snapchat-ում և համացանցում:
Մարզադաշտում երկրպագուները սուլել են Զումայի հետևից։ Նրանք վանկարկել են՝ «Զուման հարվածում է իր կատվին»։ Երբ բախումից հետո ֆուտբոլիստն ընկել է, տրիբունաներում բղավել են, որ Զուման այժմ գիտի, թե «դա ինչ էր կատվի համար»։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան