Համաճարակը ստիպել է զույգին հարսանիք անել մետատիեզերքում
Ժամանց
Հնդկաստանի Թամիլ Նադու նահանգից զույգը, որոնք ստիպված են եղել չեղարկել իրենց հարսանեկան ծրագրերը կորոնավիրուսային սահմանափակումների պատճառով, որոշել են միջոցառումն անցկացնել մետատիեզերքում, հայտնում է Digit ամսագիրը։ Որպես հարսանիքի վայր ընտրվել է հնդկական YUG Metaverse հարթակը։
Այս որոշումը թույլ է տվել նորապսակներին տոնին հրավիրել աշխարհի տարբեր ծայրերում ապրող իրենց բոլոր ընկերներին ու հարազատներին՝ չխախտելով որեւէ արգելք։
Նշվում է, որ ամիսների նախապատրաստման փոխարեն մետատիեզերքում վիրտուալ տոնակատարություն պլանավորելու համար պահանջվել է ընդամենը մեկ շաբաթ։ Հարսանիքին հրավիրված էին ավելի քան 500 հյուրեր, ովքեր կարող էին քայլել, պարել և մասնակցել տոնակատարությանը առանց ֆիզիկապես ներկա գտնվելու։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ