ԱՄՆ նախագահը Սպիտակ տանը հանդիպել է Բիլի Այլիշի հետ
Ժամանց
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը լուսանկար է հրապարակել հայտնի երգչուհի Բիլի Այլիշի եւ նրա եղբոր՝ կոմպոզիտոր Ֆինեաս Օ՛Քոնելի հետ։ Լուսանկարն արվել է Սպիտակ տանն, ուր նա արտիստներին անձամբ էր հրավիրել։ Բայդենը հանդիպման մասին հայտնել է Twitter-ում։
«Երբ իմացա, որ իմ ընկերներ Բիլին եւ Ֆինեսաը քաղաք են ժամանել համերգի համար, ստիպված էի նրանց Սպիտակ տուն հրավիրել։ Ուրախ եմ հանդիպել ձեզ եւ ձեր մտերիմների հետ»․- գրել է Ջո Բայդենը։
ԱՄՆ նախագահն առաջին անգամ չէ հանդիպում հայտնիների հետ։ 2021թ․-ի հուլիսին Սպիտակ տուն է այցելել ամերիկացի հայտնի երգչուհի Օլիվիա Ռոդրիգոն։ Նա հանդիպել է Բայդենի եւ բժիշկ Էնթոնի Ֆաուչիի հետ, ինչպես նաեւ ելույթ էր ունեցել երիտասարդ ամերիկացիների համար պատվաստման կարեւորության մասին։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ