Հղի կինը պատվել է ցանով` իր երեխայի նկատմամբ ալերգիայի պատճառով (լուսանկարներ)
Լուսանկարներ
Անգլիայի բնակչուհին պատմել է, որ ալերգիա ունի սեփական երեխայի նկատմամբ, գրում է Metro-ն։ Հղիության ընթացքում կնոջ ստամոքսը ծածկվել է բծերով և ցանով։
Ինչպես ասել է Ֆիոնա Հուկերը, բծերը նկատել է հղիության 31-րդ շաբաթում։ Սկզբում դրանք նման էին եղինջի այրվածքների, բայց հետո ավելի մեծացան։ Բացի այդ, մաշկի բորբոքված հատվածները շատ էին քոր առաջացնում, ինչը բրիտանուհուն անհարմարություն է պատճառել։
«Որովայնիս շուրջը մի քանի փոքրիկ, քոր առաջացնող բծեր հայտնվեցին, որոնք նման էին եղինջի խայթոցի», - հիշում է նա:
Բժիշկները Ֆիոնայի մոտ ախտորոշեցին հղի կանանց մոտ հանդիպող հազվագյուտ աուտոիմուն հիվանդություն, որը հայտնի է որպես պեմֆիգոիդ: Մասնագետների կարծիքով՝ ալերգիկ ռեակցիան առաջացել է պտղի ԴՆԹ-ում առկա գենից։ Արդյունքում Հուկերի իմունային համակարգն սկսել է հարձակվել նրա մաշկի վրա:
Որդու՝ Բարնիի ծնվելուց հետո Ֆիոնայի մաշկի վրա բշտիկներ են գոյացել, որոնք ծածկել են ոչ միայն ստամոքսը, այլև կուրծքն ու ձեռքերը։ Արդյունքում կինը չի կարողացել պահել նորածնին. մարմնական շփումը նրան ուժեղ ցավ էր պատճառում։
Հուկերի վիճակը նորմալացել է վեց ամիս դեղորայք ընդունելուց հետո: Այժմ երկու երեխաների մայրը կիսվում է իր որովայնի նկարներով՝ բարձրացնելու իրազեկվածությունը հիվանդության մասին, որն ազդում է 50000 կնոջից մեկի վրա:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)