Դիմա Բիլանը հերքել է իր մասին տարածված լուրերը (տեսանյութ)
Տեսանյութեր
Հայտնի տելեգրամյան ալիքներից մեկը հայտնել էր, որ ռուս երգիչ Դիմա Բիլանը հոսպիտալացվել է կորոնավիրուսով։ Ըստ հրապարակման՝ ավելի վաղ արտիստը բողոքել է կոկորդի ցավից և ջերմությունից։
Instagram-ում Բիլանը ուղիղ հեռարձակում է իրականացրել իր ավտոմեքենայից և հերքել այս տեղեկությունը։ Նրա խոսքով՝ ինքը իսկապես հիվանդ է եղել Covid-ով, սակայն ամսվա սկզբին բավականին հեշտությամբ է տարել այդ հիվանդությունը։
Արտիստը դատապարտել է ԶԼՄ-ների կողմից կեղծ տեղեկությունների տարածումը։ Նա նաև ասել է, որ կորոնավիրուսի բոլոր վերջին թեստերի արդյունքները բացասական են եղել, և իր էջում ուղիղ հեռարձակում է տեղադրել՝ մակագրելով. «Ուռա, ուռա, «Օմիկրոնը» լքել է ինձ»։
Մանրամասն՝ այստեղ։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից