«Եկել ենք հարգենք ժողովրդավարության հիշատակը». ՀՅԴ-ական երիտասարդների դուդուկով ակցիան՝ ԵՄ գրասենյակի մոտ
ՏեսանյութերԵՄ հայաստանյան ներկայացուցչության դիմաց այսօր՝ փետրվարի 11-ին, մի խումբ ՀՅԴ-ական երիտասարդներ բողոքի ակցիա իրականացրին: Նրանք դուդուկի հնչյունների ներքո վառած մոմեր դրեցին, ծաղիկներ խոնարհեցին ժողովրդավարության հիշատակին, հաղորդում է News.am-ը։
«Մենք այստեղ ենք, որ կատարենք հարգանքի տուրք նվիրված Հայաստանում երբեմնի եղած եւ գործող ժողովրդավարությանը, որը վաղաժամ վախճանվեց այսօրվա կառավարական ռեժիմի եւ տիկնոջ գործունեության արդյունքում: Հիմա մոմեր կվառենք եւ ծաղիկներ կխոնարհենք՝ ժողովրդավարության հիշատակը հարգելով»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը՝ նկատի ունենալով ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին։
Նրանք ԵՄ ներկայացուցչության ցանկապատի դիմաց տեղադրել են սև ժապավենի մեջ առնված մի ցուցանակ, որի վրա գրված է «Ժողովրդավարություն»։ Ակցիայի մասնակիցներն իրենց ձեռքերում ունեն «R.I.P Democracy Armenia», «Go home», «Shame on you», «Դուք Կովկասում նոր բռնապետ եք աճեցնում», «Բռնապետությունը ժողովրդավարություն մի անվանեք», «Բացեք ձեր աչքերը» գրությամբ ցուցապաստառներ։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ