Տիգրան Քեոսայանի նախկին կինը խոստովանել է, որ իրեն դուր է գալիս Մարգարիտա Սիմոնյանը
ԱյլԴերասանուհի Ալենա Խմելնիցկայան YouTube-յան «Антонимы» շոուին տված հարցազրույցում խոստովանել է, որ «աննպատակային» ընկերություն է անում իր նախկին ամուսնու՝ Տիգրան Քեոսայանի ներկայիս կնոջ՝ Մարգարիտա Սիմոնյանի հետ։
«Չգիտես ինչու, ես հավանում եմ նրան, և, չգիտես ինչու, նա հավանում է ինձ: Մարդը խարիզմա ունի։ Նա կարող է նստել 20 մոդելի առջև, բայց դու չես էլ նայի նրանց ուղղությամբ։ Ես և Մարգարիտան աննպատակային ընկերություն ենք անում»,- ասել է Խմելնիցկայան։
Նա հավելել է, որ ինքն ու Սիմոնյանն սկսել են սերտ շփվել այն բանից հետո, երբ միասին օգնել են ողնուղեղի ատրոֆիա ունեցող երեխաներին։ Խմելնիցկայան պարզաբանել է, որ Տիգրան Քեոսայանի կնոջ շնորհիվ իրենց հաջողվել է օգնություն ստանալ այս հիվանդությամբ տառապող չորս երեխաների համար։
Տիգրան Քեոսայանն ու Ալենա Խմելնիցկայան ամուսնացել են 1993 թվականին։ Ամուսնությունը տևել է 21 տարի, դերասանուհուց ռեժիսորն ունի երկու դուստր՝ Ալեքսանդրան և Քսենիան։ Սիմոնյանն ու Քեոսայանը 2012 թվականից ապրում են քաղաքացիական ամուսնության մեջ, ունեն երեք երեխա՝ դուստրերը՝ Մարոն և Մարիանան, որդին` Բագրատը։