«Ազովի» գնդի փոխհրամանատարը խնդրանքով դիմել է Զելենսկուն
Աշխարհ«Ազովի» գնդի փոխհրամանատարը դիմել է միջազգային հանրությանը և Վլադիմիր Զելենսկուն «Ազովստալից» խաղաղ բնակիչներին տարհանելու, ինչպես նաև վիրավոր զինվորներին խնամելու խնդրանքով։ Այս մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։
«Հնարավորություն տվեք տանել զինվորների դիերը, որպեսզի ուկրաինացիները հրաժեշտ տան իրենց հերոսներին։ Պատշաճ կերպով արձագանքեք այն կրիտիկական իրավիճակին, երբ թշնամին չի ենթարկվում որևէ էթիկական նորմերի, կոնվենցիաների կամ օրենքների՝ ոչնչացնելով մարդկանց ողջ աշխարհի աչքի առաջ, առաջնորդվելով ամենաթողությամբ և անպատժելիությամբ»,- ասել է նա: