Էրդողանն ու Մակրոնը քննարկել են Թուրքիայի և Ֆրանսիայի հարաբերությունները
ԱշխարհԹուրքիայի և Ֆրանսիայի նախագահներ Ռեջեփ Էրդողանն ու Էմանուել Մակրոնը քննարկել են Թուրքիայի և Ֆրանսիայի հարաբերություններն ու Ուկրաինայում տիրող իրավիճակը։
ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ Էրդողանը շնորհավորել է Մակրոնին նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ եւ մաղթել, որ ընտրությունների արդյունքները բարենպաստ լինեն Ֆրանսիայի համար։
«Էրդողանը նշել է, որ Թուրքիայի եւ Ֆրանսիայի հարաբերությունները կարեւոր են Եվրոպայի համար։ Նա հայտարարել է, որ Թուրքիան գործադրել է բոլոր հնարավոր ջանքերը՝ դիվանագիտական ճանապարհով Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար։ Նա նաեւ ընդգծել է բանակցային գործընթացին աջակցելու անհրաժեշտությունը»,-ասվում է հաղորդագրության մեջ։