ՄԱԿ-ը հայտնել է ռուս-ուկրաինական պատերազմի զոհերի և կորուստների մասին
Աշխարհ
ՄԱԿ-ը հրապարակել է զեկույց, որը թարմացում է ներկայացնում ուկրաինական պատերազմի ժամանակ զոհվածների և վիրավորների մասին։
Ուկրաինա ռուսական ներխուժման սկզբից ի վեր, ըստ կազմակերպության, առնվազն 3280 խաղաղ բնակիչ է զոհվել, 3451-ը՝ վիրավորվել։
Նրանցից 231-ը երեխաներ են (մինչև 18 տարեկան), մինչդեռ մահացած երեխաներից 73-ը գտնվել են այնպիսի վիճակում, որ նրանց սեռը չի կարող պարզվել։
«Քաղաքացիների զոհերի կամ վիրավորների մեծամասնությունը պայմանավորված է պայթուցիկ սարքերի կիրառմամբ՝ ազդեցության լայն տիրույթով, ներառյալ ծանր հրետանու և բազմակի հրթիռային համակարգերի հրթիռակոծումը, ինչպես նաև հրթիռային և օդային հարվածները»,-ասվում է զեկույցում:
ՄԱԿ-ի զեկույցը նաև տվյալներ է տալիս այսպես կոչված «ԴԺՀ-ում և ԼԺՀ-ում» սպանվածների մասին։ Այնտեղ մահացել է 105 մարդ, վիրավորվել՝ 417-ը։
ՄԱԿ-ի փորձագետները նշում են, որ իրական զոհերի թիվը շատ ավելի մեծ է, քանի որ բազմաթիվ հաղորդումներ այն վայրերից, որտեղ նման դեպքեր են տեղի ունեցել, դեռ լրացուցիչ հաստատում են պահանջում։


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու