Մեքսիկայի նախագահը զայրացել է ԱՄՆ-ի վրա. խնդիրը Ուկրաինան է
ԱշխարհՄեքսիկայի նախագահը վրդովված է եղել ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային 30 միլիարդ դոլարի չափով շտապ օգնություն տրամադրելու պատճառով։
Մինչդեռ, ըստ Լոպես Օբրադորի, իր երկիրը չորս տարի սպասում է 4 միլիարդ դոլարի տեղական նախագծերին աջակցելու համար, բայց «առայժմ ոչինչ, բացարձակապես ոչինչ»։
Մեքսիկայի առաջնորդն ընդգծել է, որ պետությունների նման գործողությունները, իր կարծիքով, անբացատրելի են.
«Ինձ համար անբացատրելի է թվում, որ Վաշինգտոնում, Կապիտոլիումի բլրի վրա, 4 միլիարդ դոլարի հաստատումը, որն առաջարկվում էր ներդնել Կենտրոնական Ամերիկայի երկրների բարօրության համար, այդքան երկար տևեց, թեև նախագահ Բայդենը և փոխնախագահ Քամալա Հարիսը լոբբինգ էին անում դա»։